Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/553

Այս էջը սրբագրված է

Ռուսական զորքերը կովկասյան սահմանն անցնում են հոկտեմբերի 18-ին։

«Անարխիստ» — Անարխիստական քաղաքական հոսանքի հետևորդ: Անարխիստները գիտական սոցիալիզմին թշնամի մանբբուրժուական հոսանք էին, մերժում կին ամեն մի իշխանություն և քաղաքական պայքար։

«Խաթաբալայից» հանած ծաղրանկար — Երգիծական շաբաթաթերթ, հրատարակվել է 1906—1916 թթ. Թիֆլիսում (սովետական տարիներին հրատարակվել է ևս 3 համար). ակնարկում է շաբաթաթերթի վիմատիպ գունավոր ծաղրանկարները։ «Խաթաբալայի» համարները Ա. Փալանջյանի վկայությամբ Չ-ը կարդացել էր աշակերտական տարիներին, իրենց տանը (տե՛ս «Հիշողություններ Եղիշե Չարենցի մասին», Հայպետհրատ, 1961 թ., էջ 46)։

Լազարյան ճեմարան — Ուսումնական հաստատություն՝ հիմնված հայ դրամատերեր Լազարյանների միջոցներով 1815 թ. (մայիսի 10) Մոսկվայում։ 1921 թվականից՝ Մոսկվայի Արևելագիտության ինստիտուտ։

Անդրանիկը — Ակնարկում է զորավար Անդրանիկին (Օզանյան —1865—1927): Դրո (Դրաստամատ Կանայան— 1886—1956) — Դաշնակցական, զինվորական գործիչ։ Քեռի (Արշակ Ղաֆաֆյան — 1858—1916) — Դաշնակցական զինվորական գործիչ։

«Լույսի» վարչությունը պատիվ ունի հայտնելու… որ սույն թվից սկսյտլ նավթը վաճառվելու է փաթը մի ռուբլի հինգ կոպեկով— 1914 թ. օգոստոսի սկզբներին արդեն մամուլն արդեն արձանագրում էր թանկությունը Կարսում։ Օգոստոսի 11-ին Մշ տպագրվպծ մի թղթակցության մեջ հաղորդվում է.

«Արտերը արդեն հնձում են. բերքը կատարյալ առատ է, բայց հնձողների պակասությունը խիստ զգալի է: Մշակը թանկացել է: Արհեստական կերպով թանկացել են և մթերքները: