Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/556

Այս էջը սրբագրված է

զինվորական կրթություն էր ստացել Բուլղարիայում, ապա անցել Ամերիկա։ Պատերազմը սկսվելուն պես կամավորների մի խմբով եկել է Կովկաս։ Նրա հրամանատարությամբ գործող կամավորների VII գունդը Կարսի վրայով շարժվել է դեպի էրզրում։ Պանդուխտը վախճանվել է 1920 թ. Սարիղամիշում (տե՛ս Մշ, 1920, № հ): Պատկառելի մի զենք, որը հետագայում խորհրդանիշը դարձավ ամբողջ մի «պետական կազմակերպության» — Ակնարկում է մաուզերը, ապա «մաուզերիստներին», որոնք դաշնակցության կառավարության օրերին գործում էին Հայաստանում։ ...«Նացիոնալ-դեմոկրատներ»... դրանք Նայիրյան հասարակական կյանքի դաշնամուրի վրա «Ընկերության» դաշնակներին հակադրելով' նվագում են իրենց հնչակները — Խոսքը վերաբերում է Հնչակյան կուսակցությանը, որ հիմնվել է 1887 թ. Ժնևում։ «Մանր վարկի ընկերություն» — Նման ընկերություններ ցարական Ռուսաստանում ստեղծվել են 1904 թ. հետո. Կարսում երևի 1907 թ.։ 1912 թ. Կարսի նահանգում «Մանր վարկի ընկերության» մեջ հաշվվում էր 9 կոոպերացիա. դրանք մեծապես զբաղվում էին գյուղական տնտեսությամբ, որը և ընդգծում է Չ-ը։ Մ. Դոլրգարյա- նի վկայությամբ 10-ական թվականների սկզբներին այդ ընկերության ճանաչված գործիչ էր սույն ծանոթագրություններում հիշատակվող Զամոյանը։ ...ձգտում ունեին օգնության հասնել շրջանի գյուղացիներին, մանավանդ գյուղացիներին — Մշ 1918 թ. 88 ֊ում տպագրված «Այդ չէ ճանապարհը» վերնագրով հոդվածում կարդում ենք. «Ողջո՜ւյն քեզ, հայ շինական,—մի անգամ ընտրությունների ժամանակ բացականչում էր № 4-ի (դաշնակցության — կազմ. ) մեր «հայտնի» գործիչներից մեկը Կարսի կլուբի պատշգամբից, և ես նկատեցի, որ այդ-րոպեին-աչքերի արտասուքն էր Արբում, այնքան որ հուզվել էր... այդ օրը, սրտին չափազանց մոտ էր ընդունում շինականին... իսկ Կարսի հոգևարքի վերջին օրերում միևնույն պարոնը այնքան հրավարվեց նույն «շինականին» իր սեփական ամբարից .Ալեքսանգրապոլ Հաց տեղափոխլւու իրավունք տալ, որ նրա այդ «սրտի հատորները» այսօր նույն քաղաքում անոթի ու մերկ մուրացկանություն են անում...