Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/557

Այս էջը սրբագրված է

Դուք կեղծավոր փարիսեցիներ, որ ազատության սուրբ տաճարը ղող ու ավազակների որջ շինեցիք, — ասում էր Քրիստոսը Հրեաստանի ժամանակակից ցեցերին...»։

Ս. Աստվածածնի եկեղեցի— Կարսի հայտնի Ավագ եկեղեցին է (կարսեցիները կոչել են Մեծ ժամ), գտնվում է միջնաբերդի քարաժայռի տակ. եկեղեցուն կից առաջնորդարանն էր և ծխական դպրոցի երկհարկանի շինությունը։

Անձնամոլ վասակներ — Այսինքն՝ անձնամոլ դավաճաններ. Սյունյաց Վասակ իշխանի անունից, որ Վարդան Մամիկոնյանին հակառակ դիրք էր գրավել սասանյան Պարսկաստանի դեմ հայ ժողովրդի մղած պատերազմում։

Սահակ Պարթև — Նաև Սուրբ Սահակ. 387—438 թթ. հայոց կաթողիկոս. Մեսրոպ Մաշտոցի զինակիցն ու աջակիցը հայ գրերի ստեղծման գործում։

«Ով ինչից nր հարուստ էր» — Ակնարկվում է ռուսական «Кто чем богат» առածը։

«Խաչհամբույր» — Դրամական նվեր, որ տրվում է քահանային (կամ որևէ եկեղեցու) որպես խաչը համբուրելու վարձ:

Պիտի ժամաներ «Նայիրյան աոաջին զորքը»: Հայտնի խմբապետի աոաջնորդությամբ — Ակնարկում է զորավար Անդրանիկի այցը Կարս 1318 թ. փետրվարի 13-ին։ Փետրվարի 16-ին Մ (№ 34)

  • /• Թոթովենցի ստորագրությամբ հաղորդում է* <րԱնդրանիկը հասավ

Սարս, խոսեց բազմահազար ամբոխի առաջ, բացատրելով ներկա րոպեն։ Նա հրամայեց ներկա եղողներից բաժանվել^ 18—32 տարե- _կան երիտասարդներին1 իր հետ ճակատ գնալու համար։ Անդրա¬ նիկը ներկայումս կազմակերպում է դրանց»։ Երկու օրից զորավար Անդրանիկը մեկնում է Սարսից և հաս¬ նում էրզրօւմճ քաղաքը թուրքական զորքերի կողմից ետ գրավելու ■ նախօրյակին։ 4 v ««մ4ւր(ովրդական ժողովարարություն» — «ժողովարարություն - յպատերազմի օգտին Ռուսաստանում, ինյպես և Սարսում, սկսում 557