Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/559

Այս էջը սրբագրված է

ձիավոր գնդի» մի մասը պիտի գնար այնտեղ: Առաջին գնացող խմբի մեջ մտնում է Գևորգը (Հ. Նոհրատյանի որդին—կազմ.)։

Ոգևորիչ էր այդ օրը Կարսում։ Ամբողջ քաղաքը ոգևորության մեջ էր. դրոշակներով զարդարված էր փողոցները, երաժշտությունն ուղեկցում էր հեծյալ գնդին։
Երկաթյա կամուրջի մոտ գնացքը կանգ առավ։ Զորքին խրախուսական խոսքեր ասացին՝ Գ. Ղազարյանը, Հ. Նոհրատյանը…»

(տե՛ս Հզ. 1918, M 114)։

Ավետյաց երկիր — Ժամանակի մամուլում սովորության նման բան էր Արևմտյան Հայաստանը Ավետյաց երկիր կամ ուղղակի Երկիր կոչելը:
Այն գարին է նշանակում, որ տեսել է երկարականջ քեռին— Վեպի բազմաթիվ էջերում հիշատակվող այս «նայիրյան անեկդոտը» Ա. Ղանալանյանի «Առածանիս գրքում հետևյալն է՝ «էշն իր մտին գարի կտեսնի» (Երևան, ԳԱ հրատ., 1960 թ-, էջ 24)։
Ինչպես բանաստեղծներն են հաճախ ասում իրենց գերերկրային սիրուհիների մասին — «և կա, և չկա» — Վ. Տերյանի «Կա խորհրդավոր մի հրապուրանքս տողով սկսվող բանաստեղծությունից է՝ կրճատված — «Քո շարժումները և՛ կան, և՛ չըկան…»։
Հնում մանավանդ շատ ընդունված գրական մի պրիոմի», որից այնքան խուսափում են արդի հեղինակները: Ռենտգենյան ճառգայթի նման մենք պիտի ձգտենք թափանցել — նկատենք, որ վեպի երրորդ մասը գրելու ժամանակներում, 1924 թ. մայիսին Չ֊ը Standard—ի էջերում դրում էր. «Իսկ ինչ վերաբերում է դրական պսիխոլոգիզմին, հարկավոր է ասել, որ պսիխոլոգիզմին ընդհանրապես առնչություն չունի պրոլետարիատի մատերիալիստական աշխարհայացքի հետ, որովհետև վերջինս հետաքրքրվում է իրերի ոչ թե այսպես կոչված «էությամբ», այլ փոխհարաբերությամբ։ Մեր գրականությունը ևս ելնելով այդ աշխարհայացքից' պետք է հետաքրքրվի ոչ թե նրանով, թե ի՞նչ է կատարվում տվյալ անհատի այսպես կոչված հոգում, այլ նրանով, թե ի՞նչ դեր է խաղում նա արտադրական հարաբերություևների մեջ։ Իհարկե, սա չի նշանակում, որ մենք բացասում ենք հոգեբանությունը, սա նշանակում է միայն,