Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/560

Այս էջը սրբագրված է

որ այդ «հոգեբանությունը» վեր հանելու համար բավական է ցույց տալ գործողությունը» (տե՛ս „Standard, 1924, N 1)։ Որպես առասպելական այն ցուլը, կրում էր իր ուղեղե եղջյուրների վրա— Ակնարկում է դիցաբանական այն առասպելը, ըստ որի Զևս-եզը եղջյուրների վրա կրնում է Եվրոպան— Մայր-երկիրը։ Հունական Զևսի աստվածային գլխից իմաստության ու գեղեցկության գերագույն ղիցուհին՝ Աթենաս-Պալասը— Հունական դիցաբանության մեջ Զևսի գլխից ելած ռազմի աստված Աթենաս-Պալասը, միաժամանակ մարմնավորում էր իմաստությունը. հովանավորն էր գիտության, արվեստների ու արհեստների։ Առասպելական մի ինչ-որ խղճուկ Մայայի շղարշը— Մայան հնդկական դիցաբանության մեջ աստվածուհի է, որ խարում ու գայթակղում է մարդկանց. երբեմն մարմնավորում է և ողջ երկրայինի խաբուսիկությունը։ Գործածված է պատրանքի, խաբկանքի իմաստով։ «Պերպետուում-մոբիլե» —Լատիներեն է, նշանակում է հավիտենական շարժում. ակնարկում է գերմանական նշանավոր բնախույզ Գերման Հելմհոլցի (1821 —1894) հայտնի տեսությունը։ Եգիպտական մի ֆենիքս֊թոչուն— Հնագույն մի քանի ժողովուրդների դիցաբանության մեջ սեփական մոխիրից վերակենդանացած թռչուն։ Որպես մշտական նորոգման, հավիտենական վերակենդանացման խորհրդանիշ առասպելը լայն տարածում է գտել միջին դարերում։ Փյունիկ թռչունի հետ նոր ժամանակներում շատ են համեմատվել Հայաստանն ու հայ ժողովուրդը։ Վաղաժամ մահացած պոետը՝ սույն տողերը գրելիս...— Վ. Տերյանի «Մի խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին» տողով սկսվող բանաստեղծությունից է, որ առաջին անգամ տպագրվել է 1940 թ. «Սովետական Հայաստան» օրաթերթի № 6-ում։ Կասկածից վեր է, որ Չ-ը ծանոթ էր Տերյանի ձեռագրերին իհարկե, Պ. Մակինցյանի միջոցով։ Այդ են վկայում Գ. Մահարու «Չարենց-նամեի» տողերը (տե՛ս «Հիշողություններ Եղիշե Չարենցի մասին», 1961, Երնան, էջ 165)։