Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/561

Այս էջը սրբագրված է

Վեց վիլայեթ— Արևմտյան Հայաստանը թուրքական պետության կազմում բաժանված էր վեց վիլայեթի (նահանգի). էրզրումի, Վանի, Բիթլիսի, Տիգրանակերտի, Խարբերդի և Սվազի, որոնք միջազգային հարաբերություններում հայտնի էին Հայկական նահանգներ անունով։

Նասր-էդդին հոհայի հայտնի առակին— Թուրքական միջնադարյան առակագիր (XIV դ. վերջ — XV սկիզբ)։ Մտել է գրականության մեջ նաև որպես անեկդոտների հերոս։ Ներկա դեպքում ակնարկվում է Նասր-Էդդինի և յոթ էշերի հայտնի անեկդոտը. Մոլլան, երբ նստում է էշերից մեկին, ստացվում է, որ էշերը վեց են. իջնում է ու զարմանում, թե ինչպես դարձան յոթը:

Ինչ-որ հասկանում են իդեալիստ փիլիսոփաներից ոմանք «ես» ասելով— «տիեզերական ոգի»— Ակնարկում է սուբյեկտիվ իդեալիստներին։

Գերագույն սուբստանցիան էր— «Ընկերությունը»—Սուբստանցիան լատիներեն բառ է՝ հիմքերի հիմք. այսինքն բոլոր երևույթների հիմքերի հիմքը, էությունն էր «Ընկերությունը»։

Ձիերը, քարացած նեոբեների նման— Հունական դիցաբանության մեջ Նեոբեն 12 զավակներից զրկված մայր է, կերպարանափոխված արցունք թափող քարի։

«Գաղթական են, սանմանեն են փախե»— Գաղթականների հոսանքը Կարս սկսել էր դեռևս 1914 թ. դեկտեմբերին։ Մշ 1914 թ- № 297-ում տպագրված մի թղթակցության մեջ կարդում ենք. «Օլթի֊Մերդենեկ և Սարիղամիշ-Սելիմ գժերի վրա տեղի ունեցած պատերազմական գործողություներից հետո փախստականների մի չտեսնված հոսանք է սկսվել դեպի Կարս»։ Ահավոր էր 1918 թ. թուրքական զորքերի առաջխաղացման օրերի գաղթականության հոսանքը։ Փետրվարի կեսերին արդեն մամուլը արձանագրում էր. «Կարսից հաղորդում են, որ գրավված վայրերից մոտ 10000 փախստական են եկել այնտեղ (Երզնկայի գաղթականությունն էր— կազմ.): Ազգաբնակությունը գտնվում է պարենավորման ճգնաժամի նախօրյակին» (տե՛ս Հզ, 1918 թ., № 34):