Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/562

Այս էջը սրբագրված է

Իրականացան այդ տարիները, դաժան ու անկարելի, այնտեղ— Վանում, Բիթլիսում, Մուշում... — Նկատի ունի հայ ժոզովրդի ջարդն ու բռնի տեղահանությունը 1914, 1915, 1916 թթ., որ կազմակերպել էր թուրքական կառավարությունը։

...Հասավ էրզրում — Ռուսական զորքերը 1914 թ. հոկտեմբերին, անցնելով սահմանը, հենց սկզրից էլ ուղղություն են վերցնում դեպի էրզրում (Հին Բայազեդի վրայով), սակայն քաղաքը հաջողվում է առնել միայն 1916 թ. փետրվարի 3֊ին։ Այդ առիթով նիկոլայ II ցարը հատուկ հեռագիր է հղում Կովկասի փոխարքային։

Էրզրումի գրավումը տոնական արձագանք է գտնում ամենուրեք, ինչպես և Կարսում։ Հետաքրքրական է, որ Կարսի «Գոհաբանական» հանդեսին ճառ է արտասանում նաև Նոհրատյանը։ Մշ տպագրված թղթակցությունը հաղորդում է. «Երեկ (փետրվարի 3-ին— կազմ.) ճաշից հետո ժամը 5-ին Կարսի բոլոր փողոցները տոնական կերպարանք ստացան և դյութական գավազանի զորությամբ ամբողջ քաղաքը մի րոպեում ոտքի կանգնեց։ Լցվեցին փողոցները, թաղերը, կտուրները, և անցուդարձը դժվարացավ մայթերի վրա։ Ամենքը գոռում էին. «Աչքներդ լույս, էրզրումը առել են»։ Ի՜նչ ոգևորություն, ի՜նչ ուրախություն, անվերջ ուռաներ... այսօր ոգևորված ժողովուրդը իսկույն դուրս թափեց բազմաթիվ եռագույն դրոշներ և զարդարեց փողոցները։ Հրապարակ եկավ տեղական դավուլ-զուռնան, ղողանջեցին եկեղեցիների զանգերը, առաջ եկավ հրախաղություն։ Բազմահազար ժողովրդի հեղեղը թագավորի և թագուհու պատկերներով դիմեք նահանգապետի դուռը։ Խորին լռություն։ Նվագում է «Բոժե ցարյա խրանի»։ Դարձյալ անվերջ ուռաներով վերադարձան փողոցները։ Սա դեռ ուրախության նախատոնակն էր։ Իսկ այսօր առավոտը կանուխ ժողովուրդը լցվել է փողոցներում. քեֆ են անում, երգում են։ Կառապանները զարդարել են կառքերը և ձիերը գունավոր թաշկինակներով։ Տեղական դավուլ-զուռնան տմբտմբում է։

Ժամր 1-ին փակեցին բոլոր խանութները։ Ս. Լուսավորիչ եկեղեցում (եկեղեցին նորակառույց էր, բացվել էր 1915 մարտի 15-ին— կազմ.) գոհաբանական մաղթանք և հոգեհանգիստ կատարվեց։ Խոսեցին տեղիս հաջորդը, Նոհրատյանը և ռուսաց ավագ քահանա Հ. Կոմարը։ Համքարները իրենց դրոշակներով բազմաթիվ