Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/563

Այս էջը սրբագրված է

ժողովրդի հետ շրջում են փողոցներում: Ուրախությունը ընդհանուր է և անսահման» (տե՛ս Մշ, 1916 թ., № 32)։

Ո՞վ վերցրեց Վանը — Ակնարկվում է Վանի պաշտպանությունը 1915 թ. ապրիլին, հայ կամավորական գնդերի և ռուսական զորքերի մուտքը Վան 1915 թ. մայիսի 6-ին։

«Դուրաչկի» — Թղթախաղի տեսակ։

...1917 թվի մարտի 2-ը — Այդ օրը Կարս է հասնում 1917 թ. Փետրվարյան հեղափոխության լուրը, որ լայնորեն հայտնի է դառնում մարտի 3-ին։

...Մարտի 3—ին, առավոտյան ժամը 8-ը դեռ հազիվ կլիներ, երբ Բերդից... դեպի քաղաք շարժվել սկսեցին — զորքեր, զորքեր,զորքեր— Ակնարկում է Կարսի ամրոցի կայազորի զինվորների երթը 1917 թ. մարտի 6-ին։ Ապստամբները ձերբակալում են կայազորի պարետին, քաղաքի պարետին, վարչական անձնակազմը փախուստի է դիմում։

Պետրոգրադ Պետական դումային հասցեագրած հեռագրում (հեռագիրն ընդունվել է 1917 թ մարտի 7-ին) Կարսի նահանգապետի գրասենյակի գործավար Սառլովոյը հայտնում է. «Կարսում... տեղի են ունենում ահեղ դեպքեր... կատարվում են մասսայական ձերբակալություններ, հաճախ մարդիկ բանտարկվում և ծեծվում են միայն այն բանի համար, որ պաշտոնյա են կամ կրում են ուսադիրներ... Ձերբակալությունները վիրավորում են մարդկանց հայրենասիրական զգացմունքները, ընկնում է դիսցիպլինան, տա աստված, որ դա չվնասի պատերազմի ելքին...» (տե՛ս ЦГВИА, ф. 1300, ОП. I, Д. 34, էջ 95-96)։

Թերթեր երրորդ օրն էր չէր ստացվում — Պաշտոնական խստությունների հետևանքով Կարսում Փետրվարյան հեղափոխությունից հետո մի քանի օր լրագրեր չեն ստացվում։

Գնում էին նաև մրոտ մարդիկ — Ակնարկում է Կարսի երկաթգծի բանվորների ոլ ծառայողների մասնակցությունը երթին։

«Բաշիբուզուկներ» — Տաճկերեն է. գլուխը կորցրած, անկարգ ու մոլեգնած ամբոխ։