Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/564

Այս էջը սրբագրված է

...Մի շաբաթ անց, երբ բժիշկ Սերգե Կասպարիչը շրջանային կոմիսար էր արդեն, իսկ Համո Համբարձումովիչը — քաղաքային խորհրդի նախագահ — Ակնարկ այն մասին, թե ինչպես իշխանությունը 1917 թ. մարտից փաստորեն անցնում է դաշնակցության ձեռքը։

···Կային մարդիկ, որ ոչ միայն արդեն որոշել էին իրենց դիրքը, այլև փակցրել էին քաղաքի պատերին... հայտարարություններ — Ակնարկում է սովետների, բոլշևիկների գործունեությունը կարսում, մասնավորապես երկաթուղային բանվորների միջավայրում։

...Բարության և որ... ոչ մի կապ չունի... ընկ. Վառոդյանի հետ — Չ֊ը ծաղրում է բառախաղով․ բարութը՝ վառոդն է տաճկերենով

... Վառոդյանը նշանակվեց... միլիցիապետ — 1918 թ. Կարսի անկման օրերին միլիցիապետ էր Նիկոլ Հակոբյանը (տե՛ս Հզ․ 1918,No 111)։
Եբրայական եհովայի նման... կփրփրի ահա Համո Համբարձումովիչը — Սուրբ գրքի ավանդությամբ Եհովան երկնի ու երկրի միակ տիրակալն էր, նա էր օրենքներ տալիս եբրայացիներին, պաշտպանում օրենքները, պատժում օրենքից խուսափողներին։ Զայրացկոտ էր Եհովան, Ավետյաց երկիր արշավող հրեաները 39 տարի մնում են անապատում. « —Դուք այս անապատի մեջ պիտի մեռնեք, ջնջվեք, դուք չպիտի մտնեք այն երկիր, որ ձեզ խոստացել էի, այլ ձեր որդիները»։
Արամազդ — Հին Հայաստանում հեթանոսական աստված, աստվածների հայր, երկնի և երկրի արարիչ. համապատասխանում է հունական Զևսին, հռովմեական Յուպիտերին։
Պիղատոսի նման մենք լվանամ ենք մեր ձեոքերը — Պիղատոսը քրիստոնեական ավանդությամբ հռոմեացի դատավոր էր Պաղեստինում և հովանավորում էր Քրիստոսի հակառակորդներին։ Դրա համար էլ, նույն ավանդությամբ, ամեն տարի ավադ ուրբաթ օրը նա եռանդով լվանում է ձեռքերը՝ ազատվելու համար ծանր հանցանքներից։