Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/566

Այս էջը սրբագրված է

Հավաքել էր «Ընկերությունը» և գրավված վայրերն էր ուղարկել... նայիրյան ռազմիկներ — Ակնարկում է հայ ազգային բանակի ստեղծումը 1917 թ, վերջերին և 1918-ի սկզբներին, որի 95 տոկոսը ժամանակի մամուլի տվյալներով գյուղացիությունն էր» «տրեխավոր նայիրցին» — ինչպես գրում է Չ-ը վեպում։

... Բերդի հրամանաաարն էր արդեն ընկ, Վառոդյանը — 1918 թ. մինչև Կարսի անկման վերջին օրը բերդապետ էր Դեևը:

... Իսկ բժիշկ Սերգե Կասպարիչը — այդ Գերագույն Ատյանի նախագահն էր, քաղաքի ու շրջանի ամենաազդեցիկ մարդը, այո՝ նույնիսկ ասողներ կային, որ ավելի ազդեցիկ, քան ինքը՝ Մազութի Համոն — Վեպի III մասի բազմաթիվ էջերում նույն Սերգե Կասպարիչը հիշատակվում է որպես շրջանային կոմիսար: Նկատենք, որ 1918 թ· Կարսի անկման նախօրյակին և օրերին շրջանային կոմիսար էր Ձամոյանը (կամ Զամոև)։ Крс 1916 թ. տվյալներով այս Զամոևը՝ Գրիգորի Սերգեևիչ, նույն թվին Կարսի նահանգային ատյանի անդամ էր։ Իսկ 1918 թ. արդեն շատ ճանաչված անձնավորություն էր՝ շրջանային կոմիսար, և նրա ստորագրությունն է դրված Կարսից Անդրկովկասյան Սեյմի հասցեին ուղղված մի շարք դիմումների տակ։ 1918 թ. փետրվարի 26-ի Հզ 63-ում հանդիպում ենք մի այսպիսի հաղորդման. «Կարսի զինվորական կոմիսարը խնդրում է կառավարությունից չընդունել շրջանային կոմիսար Ձամոյանի հրաժարականը»։

Կարսի անկումից հետո Զամոյանը գալիս է Թիֆլիս. շուտով (Կարսի հայրենակցական միության բուռն ժողովների օրերին) նշանակվում է դաշնակցական կառավարության ներկայացուցիչը Ուկրաինայում։ 1920 թ. պաշտոն է ստանում Երևանում։

Սանքյուլոտներ — Ֆրանսերեն է՝ բառացի առանց կարճ վարտիքի. 1789 թ. Ֆրանսիական բուրժուական հեղափոխության օրերին այդպես էին անվանում ազնվականները հանրապետականներին։

... Եվ ով էր... դրանց ղեկավարը — Չ-ը ծաղրում է հակահեղափոխական զրպարտությունները Լենինի, բոլշևիկների հասցեին:

Խոտագույն միջոցների դիմեցին նիշյալ լրբերի վերաբերմամթայիրյան իշխանավորները — 1918 թ. սկզբներին թուրքական զոր-