Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/568

Այս էջը սրբագրված է

Hannibal ad portas"—Լատիներեն արտահայտություն է՝ «Հանիբալը դռների մոտ է» (Հռոմեացիների տագնապալից կոչը Կարթագենի զորավար Հանիբալից կրած պարտությունից հետո) — այսինքն թշնամին կամ վտանգը մոտ է։ Արտահայտությունը շատ է օգտագործվել 1918—1920 թթ. հայ մամուլում։

Նկատենք, որ մարտի 20֊ին, Սարիղամիշի անկման օրերին, Կարսում արդեն հայտարարված էր պաշարողական դրություն։

Սկզբում դեռևս թույլատրվում էր քաղաքից հեռանալ, բայց միայն կանանց ու երեխաներին — Մարտի 20-ին (ապրիլի 2) Թիֆլիսի հայ մամուլը հաղորդում էր. «Կարսից եկողները երեկ մտան թերթիս խմբագրատուն և պատմեցին, որ քաղաքը պարպվում է. թույլ է տրվում քաղաքից հեռանալ բացառապես կանանց և երեխաներին։ Բացի տնային իրերից՝ անարգել թույլատրվում է տեղափոխել անկողին, հագուստ, ուտեստ...» (տե՛ս Հզ, 1918 թ. № 59):

Ընկ. Վառոդյանի մի նոր խստագույն հրամանով, արգելվեց քաղաքից հեոանալ անգամ կանանց ու երեխաներին — «Մշակը» հաղորդում է, որ «Քաղաքի հայ բնակիչներին, մահվան սպառնալիքով, արգելված է հեռանալ քաղաքից» (տե՛ս Մշ, 1918 թ., № 68)։

Չքնաղագայն մի քաղաքի լազուր երկնքի ներքո — Այսինքն Թիֆլիսի։

Նոսրանում էին ամենից առաջ քաղաքի վարի, այսինքն կենտրոնական թաղերը — Կարսի անկումից հետո Իրազեկ ստորագրությամբ տպագրված հոդվածում կարդում ենք. «ճիշտը խոստովանած, դեռ Սարիղամիշի անկումից հետո, բավականաչափ ընտանիքներ — գլխավորապես Կարս քաղաքից — թողին իրենց ծննդավայրը և հեռացան դեպի Ալեքսանդրապոլ, Թիֆքիս և կամ այլ ապահով համարված վայրեր։ Սակայն այդ երևույթը շատ հեռու էր գաղթականության բնույթ ունենալուց, որովհետև նախ՝ հեռացող ընտանիքները կազմում էին ազգաբնակության մի ամենաչնչին մասը, և երկրորդ՝ հեռանում էր ոչ թե բուն ժողովուրդը, մասսան, այլ միայն նրա մի աննշան տոկոսը, ունևորները» (տե՛ս Հզ, 1918 թ., № 94)։ Մեջբերման վերջին հատվածը հաստատում է նան Չ-ի վեպի հետևյալ տողերի հավաստիությունը՝