Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/57

Այս էջը հաստատված է

կտեսնեք. — գորգեր, գորգեր, գորգեր՝ հին, փոշոտ, զանազան։ Աղվեսի, սանսարի, վագրի ու արջի մորթիներ։ Պարկերով իրար վրա դարսած շաքար։ Արկղներով քիշմիշ։ Մեծ խանութ է. Պարսկաստանի և Եվրոպայի հետ առևտրական կապեր ունի։

Հարևան խանութը— մեզ արդեն բավականին ծանոթ Ղահվենի Սեթոյի խանութն է, ուր նա չոր սուրճ է ծախում։ Ինչպես այս խանութը, այնպես էլ իրեն՝ ղահվեճի Սեթոյին չպետք է շփոթել Տելեֆոն Սեթոյի և նրա այն հայտնի սրճարանի հետ, որը գտնվում է մի քանի խանութ այն կողմը, և որի ցուցանակի վրա, ինչպես ասված է արդեն, գրված է՝ «Չայ, Ղահվե, Ճաշարան, Սեթրակ Ֆալիան»։ Չնայած որ երկուսի էլ անունը Սեթո է և երկուսն էլ գործ ունեն սուրճի հետ, սակայն մեկը չոր սուրճ ծախող է, իսկ մյուսը— սրճարանատեր։ Բացի այս, — չհաշված այս երկու արգոնայիրցիների հիշյալ զուտ– պրոֆեսիոնալ տարբերությունը նրանց մեջ կա և, եթե կարելի է այսպես ասել, անձնական տարբերություն. — ղահվեճի Սեթոն միջահասակ է, գիրուկ, անբեղ֊անմորուք, թորշոմած դեմք ունի, ներքինու կերպարանք. — այնինչ Տելեֆոն Սեթոն չոր է, բարձրահասակ, գլուխը ֆեսի է նման, չոր բեղեր ունի, ցանցառ մորուք, այծի կերպարանք։ Եվ, վերջապես, տարբեր է այս երկուսի, այսպես ասած՝ հասարակական դիրքը.-ղահվեճի Սեթոյի խանութը— աննշան մի որջ է, մի ողորմելի անկյուն, ուր մկները միայն կարող են հավաքվել, եթե միայն նրանք, այսինքն մկները, ընդհանրապես կարող են հետաքրքրվել չոր սուրճով, — այնինչ Տելեֆոն Սեթոյի սրճարան֊ճաշարանը, թեկուզ և «ճաշարան» բառը զուր