Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/571

Այս էջը սրբագրված չէ

զլնկան, Բայբսւրդը , մարտի 12-ին էրզյւումր և շարժվում Սարիղամքիշով Կարսի ուղղությամբ։

Ոսոխը.... անցել էր սահմանի այս կողմը և եկել, իր թափթփուկ բանակներն էր դրել քաղաքից 30 վերստ հեռավորության վրա — 1918 թ. ապրիլի սկզբներին արդեն ռազմաճակատից հաղորդվում էր.«Սարիղամիշի ուղղությամբ ապրիլի 6-ին հակառակորդը աչքի ընկնող ուժերով ու հրետանիով հարձակման դիմեց Նոր-Սելիմի մոտ...» (նոր-Սելիմը գտնվում է Կարսից 30 վերստ դեպի հարավ-արևմուտք)։ Տե՛՚ս Հդ, 1318 թ., N 75):

Քաղաքի մեյդանում... կանգնեցրին երկու հերագնասյուն և գրանց վրա խփեցին երրորդը — Ա Փալանջյանի վկայությամբ հեռագրասյուներից սարքած նման կախաղաններ Կարսի մեյդանում եղել են 1920 թ. թուրքական զորքերի հարձակման օրերին. դրանց Վրա կախաղան էին հանում դասալիքներին:

Ռազմանակատից հաղորդագրություն կար ստացված, որ... նաիրյան ռազմիկները տասը վերստետ են քշել թշնամուն — ԱկնարկՎում է նոր-Սելիմ գյուզի ետ գրժվելը թուրքերից 1918 թ. մարտի 29-ին, օր Մշ իր առաջնորդողում գնահատում էր այսպես.«Ֆրոնտից ստացվեց տեղեկություն, որ մեր զորքերը ետ են գրավել Նոր- Սելիմ գյուղր։ Այն օրվանից, երբ մենք իմացանք էրզրումի նահանջի մասին, դա մեր առաջին աջողությունն է պատերազմի դաշտում (տե՛ս 1918 թ.N 67)։

... մինչև Հայտնի քաղաքը — Այսինքն մինչև էրզրում։ Որ քաղաքի անկման նախօրյակին «հանգստացնող.» նման տրամադրություններ եղել են, վկայում են Մշ հետևյալ տողերը. «Ագաբնակությունը բոլորովին պատրաստված չէր փախուստի և հանկարծակիի եկավ։ Դեռ դրանից 7 օր առաջ Մեսրոպ եպիսկոպոսը եկեղեցում քարոզ խոսելով հայտարարել էր, թե ոչ մի վտանգ չկա, որ ժողովուրդը անդորը- նստի իր տեղը։ Ոչ ոք պատրաստություն չէր տեսել նահանջի կամ փախուստի ակնկալությամբ» (տե՛ս 1913, N 82)։

Բաբելոնի աշտարակաշինությունը - - Աստվածաշնչի ավանդություն, ըստ որի բաբելացիները իբր փորձել են կառուցել երկինք 571