Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/574

Այս էջը սրբագրված է

Ոսոխի ամենամեծ փաշան — 1918 թ. Կարսի ուղղությամբ գործող թուրքական զորքերի հրամանատար էր արյունարբու Շովքեթ փաշան։ Կարսի անկումը մեծ աղետ էր հայ ժողովրդի համար, ժամանակի մամուլը հաղորդում է.«Աննկարագրելի է այն սրտամաշուկ վիճակը, որի մեջ գտնվում էր հայ ժողովուրդը Կարսի անկման առաջին օրերին։ Կարծեք մի ծանր մղձավանջ տանջում էր նրան։ Ամենքի խոսակցության ու մտատանջության առարկան Կարսի հանձնումն էր, որ հազար ու մի վարիանտներով, հնարավոր ու անհնարին չափազանցություններով, պատմվում և անցնում էր բերնե-բերան» (տե՛ս Մշ, 1919 թ., № 80)։