Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/588

Այս էջը սրբագրված է

Ինքն, Նք 3386—3391 Հենց միայն այն հանգամանքը, որ այդ Հարբեցող «եվրոպացին» հանդըգնում էր շատ անգամ, այո, նույնիսկ։ Մազութի Համոյի ներկայությամբ, «ձեռ առնել» «Ընկերությունը»—այս մի հանգամանքը միայն բավական է արդեն, որ պ. Դրաստամատյանը իմ աչքին ստանա—և ամեն մեկի աչքին ստանա հերոսի կերպարանք․ իմ միակ հերոսն է [ընկ․] պ․Դրաստամատյանը, սիրելի ընթերցող... Ի՞նչ անենք, որ պ. Գրաստամատյանը հետագայում չկատարեց և ո՛չ մի «մեծագործություն»․ դրա համար, թերևս, հարկավոր էին ուրիշ պայմաններ, դրանում, [այո] թերևս պայմաններն էին մեղավոր, և ոչ թե պ. Դրաստամատյանը։ Բայց այդ երեկոյան պ. Դրաստամատյանը, այսպես թե այնպես, կատարեց, այո՝ հանդգնություն <ինքնագրում՝ հերոսություն —կազմ․> ունեցավ կատարելու այնպիսի մի մեծագործություն, որի [կատարելու] համար արժե, որ նա համարվի [վեպիս] իմ միակ հերոսը, սիրելի ընթերցող․․․* 3395 միայն հայտնի պատճառով, Ինքն 3396―3401 փխ Չկարծեք, որ [սոցիալիստ էր, կամ, ինչպես հետագայում կասեին՝ «բալշևիկ» էր պ. Մարուքեն] «անարխիստ» էր պ․ Մարուքեն, կամ դեմ էր պատերազմին՝ ելնելով որևէ սկզբունքից․― Օ,ո՛չ․ նա ոչ [«սոցիալիստ»] «անարխիստ» էր և ոչ էլ [բալշևիկ]

  • Հասկանալի է, որ [ ] նման փակագծերի մեջ առնված ջնջված բառերը Նք–ում

այստեղ և հաջորդ դեպքերում չկաս—կազմ ․