Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/620

Այս էջը սրբագրված է

Ղարաբալան — 20-ական թվականներից մինչև մեր օրերը երևանցիներին ծանոթ «Երևանի հռչակավոր ծաղիկ ծախողը». վախճանվել է 1965 թ. ծեր հասակում։ Միշտ հպարտությամբ է հիշել, որ ինքը «Զարյանցի» հետ եղել է Ուղղիչ տանը։ Բանֆակ — Բանվորական ֆակուլտետ. հանրակրթական ուսումնական հաստատություն բանվորների ու գյուղացիների համար. սովետական երկրոմ գործել են 20—30֊ական Թվականներին։ — Վարդու՛շ, երեխաները քնա՞ծ են... չէ՞. կանչիր մի հեոա- իասի մոտ... Դո՞ւ ես, Սպարտա՛կ... — Ուղղիչ տան պետի՝ Զախմախչյանի, կինը Վարդուշ Տարախչյանն էր (ծնվ. 1894). կոմունիստական կուսակցության անդամ 1917 թ. Սովետական Հայաստանի ան¬ վանի կին գործիչներից։ Նրանց որդին՝ Սպարտակը, անհետ կորել է Հայրենական պատերազմում: Դուզցինեա— Իսպանական գրող Սերվանտեսի (1547 —1616) «Դոն Քիշոտ» վեպի հայտնի Դուլցինեան է։ «Նամուսի» հերոսի դերը — Ակնարկվում է Շիրվանզագեի համանուն վիպակի (ինչպես և դրամայի) հերոս Սեյրանր։ Բենիկ Վարդապետի եկեղեցական պամֆլետները — Ակնարկում է Բենիկ Ծ. Վարդապետի 1924 Թ. Երևանում հրապարակած «Թալանի վանքը», «Դիմում հայ քահանայության», «Կուսակրոնությունը անառակություն է», «Սնոտիապաշտություն քրիստոնեություն չէ» և Էջմիածնի «Գերագույն խորհուրդը պամֆլետները։ Նոյեմբերին ամունիստ — նկատի ունի Հոկտեմբերյան հեղափոխության տարեդարձների առթիվ բանտարկյալներին շնորհվող ներումը: Արտասահմանից եկած մի ծանոթ գրագիտանի— Ջապել Եսա- յանն է: Քնի մեջ խոսում են, շարժումներ անում, հայհոյու՝մ, ժպտում...Այս հանգամանքի վրա ևս, որքան հիշում եմ, իր ժամանակ ու 620