Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/66

Այս էջը հաստատված է

երեխաները, տղաներ ու աղջիկներ, տղաները — մինչև յոթը տարեկան, իսկ աղջիկների համար տարիքը նշանակություն չունի։ Երեխաների համար առանձին օրենք է ընդունված նայիրյան բաղանիքներում. ընդունված է կանանց հետ բաղանիք թողնել մինչև յոթը տարեկան տղաների, բայց եթե ընտանիքում, որ բաղանիք է գնում, հիվանդ է տասնևմեկ տարևկան մի տղա — նրան էլ մայրն իրավունք ունի հետը բաղանիք տանելու. հո չի՞ կարող հիվանդ երեխան տանն սպասել և անլվա մնալ: Այսպիսի բաղանիքային կարգեր կան, հնուց մնացած, նայիրյան այդ քաղաքում։

Եթե ամառ է, աշուն, մի խոսքով — մրգի ժամանակ՝ բաղանիք գնացող ընտանիքի հայրը, լինի նա վարսավիր Վասիլը, թե Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը կամ դուքանչի Եգոռը—ցերեկվա տասներկուսին մոտիկ պետք է բաղանիք ուղարկե, լո¬ ղացող ընտանիքին նվեր՝ ձմերուկ, սեխ, խաղող կամ խնձոր, և դա սովորաբար արվում է հրապարակով, բոլորին ի տես, մանավանդ երբ բաղանիք է գնացած լինում Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆի հանըմը՝ երեխաներով հանդերձ։ «Էսօր էլի Հաջին բաղանիք է ղրկե Նունուֆար հանըմին» — ասում են հարևանները քմծիծաղ։ «Խեյր էղնի» — ասում է այդպիսի օրերին Եգոռ Համբարձումովը, «Եվրոպա» ճաշարանի տերը, Հաջի Օնիկին. «էսօր Հաչին մեղ մոտ պիտի ճաշե. լավ բոգբաշ եմ շինել տվե, իսկական ղամաշնի՝ պամիդորով ու սոխով»: Բայց Հաջին չի սիրում ընտանիքից դուրս — ճաշարաններում ճաշել. երբ տնից ճաշ չեն ուղարկում, նա յոլա է գնում հացով ու