Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/71

Այս էջը հաստատված է

կողմից հարգվում է որպես կատարյալ տղամարդ— շիլ, դեղնած աչքերով Միսակ Հովհաննիսյանը, կամ, ինչպես րնկերներն են ասում՝ Շլդոն, կանգնած է լինում գրասեղանի կամ նույնիսկ ուսուցչի սեղանի վրա. դասարանում աղմուկ է, փոշի, վայրենի, բայց ուրախ հռհռոց։ «էլի դու սեղանի վրա ես բարձրացել» — սուր, խղվող ձայնով ճչում է օր. Նվարդը և վրա է վազում Շլդոյին բռնելու։ Շլդոն սեղանից֊ սեղան թռչելով հասնում է դասարանի վերին անկյունը և մտնում է գրասեղանի տակ։ — «Ներողություն, օրիորդ, ներողություն» — ճչում է այնտեղից Շլդոն։ Երեխաներն ավելի ևն հռհռում, ադմուկը դառնում է անտանելի։ «Հանգի՛ստ» — ձեռքն աթոռին և ոտքը հատակին խփելով ճչում է օր. Նվարդը սուր, խեղդվողի ձայնով, դասարանում մի վայրկյան տիրում է բացարձակ լռություն։ Օր. նվարդը մոտենում է ուսուցչական սեղանին և վերցնում է քանոնը։ —«Դո՛ւրս արի գրասեղանի տակից» — քանոնը սպառնալի կերպով բարձրացնելով վեր և արագ մոտենալով Շլդոյի գրասեղանին— ասում է օրիորդը։ Բայց դուրս է գալիս այնպես, որ Շլդոն այլևս այն նստարանի տակից տեղափոխված է լինում արդեն դասարանի հակառակ անկյունում դրված նստարանի տակ։ Աշակերտներն ավելի ազատ և ավելի ուրախ են սկսում հռհռալ, օր. Նվարդը հուզմունքից քիչ է մնում ուշաթափվի և, երբ լացակումած աչքերը բնազդով դռանն է հառում և տեսնում է գրասեղանի վրա մեծ, ծուռ տառերով գրված «քաչալ Նվարդ» բառերը— այլևս չի կարողանում իրեն զսպել և արագ մոտենալով ուսուցչական սեղանին՝ թուլացած ընկնում է նրա մոտ