Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/72

Այս էջը հաստատված է

դրված նստարանի վրա և գլուխը սեղանին դնելով՝ մի փոքրիկ աղջկա նման սկսում է աղիողորմ հեծկլտալ։

Դասարանում տիրում է մեռելային լռություն, որի մեջ օր. Նվարդի խուլ, դառն հեկեկանքները հնչում են ավելի խուլ և ավելի աղի, այնպես որ նույնիսկ Շլդոն, ազդվելով վայրկյանի լրջությունից, նստում է իր տեղը։ Եվ բոլոր աշակերտները մի տեսակ միստիկական դրության մեջ ընկած՝ կամ նայում են վար, իրենց գրասեղանի սև տախտակներին, կամ պաղ, անասնական ահով լցված մանկական ալքերը օրիորդի ցնցվող արմունկներին և կարճ մազերին հառած՝ սպասում են ստեղծված կացության վախճանին։

Մի երկու վայրկյան հեծկլտալուց հետո օր. Նվարդը հանկարծ վեր է թռչում տեղից և թեթև քայլերով, գլուխն ու ամբողջ մարմինը տարօրինակ ցնցելով, վազում է դասարանից դուրս։ Աշակերտները հասկանում են, որ օր. Նվարդը գնում է ուսուցչանոց, տեսչին կանչելու։ «Շլդոյի գլխին տվեք, թող քոռանա» — ասում է մի աշակերտ՝ լռությունը խզելով. «— Տեսուչը որ եկավ, բոլորիս կպատժե» — շարունակում է նրա մոտ նստած ընկերը— նա, որ ամենից շատ էր հռհռում և մտքի մեջ նախանձում էր Շլդոյին։ Եվ ահա Շլդոյի մոտ նստած աշակերտը, տասն երկու- տասն երեք տարեկան շիլ Մուկուչը ձեռքն արդեն բարձրացնում է վեր, որ իջեցնի Շլդոյի գլխին— բայց դուռը բացվում է հանկարծ և ներս է մտնում պ. Բյnւզանդը՝ զայրացած, ահռելի դեմքով, իսկ նրա ետևից, աչքերը սրբելով, մտնում է օր. Նվարդը— հոգնած ու գունատ։