Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/9

Այս էջը հաստատված է

այն սխալներն ու թերությունները, որ, մեր կամքից անկախ, տեղ էին գտել մեր աշխատության էջերում։

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

1926, հունվար

Երևան

P. Տ. — Մեր աշխատության մեջ գուցե և կան, իհարկե, ավելի մեծ, թեկուզ մի քիչ այլ կարգի, սխալներ ու թերություններ, քան վերոհիշյալները․— բայց այդ սխալներն ու թերությունները շտկելու համար հարկավոր էր թերևս նորից գրել այս վեպը, բայց դա արդեն ոչ թե շտկում կլիներ,այլ անդամահատություն՝ մահվան սպառնալիքի ներքո: Ուստի և մենք հիմնականում թողնում ենք մեր աշխատությունն այնպես, ինչպես նա կա, ելնելով ժողովրդական այն իմաստուն ասացվածքից, որ կուզիկի մեջքը գերեզմանը միայն կշտկի... Թեկուզ պիտի ասենք, որ ժողովրդական այս իմաստուն ասացվածքում կա մի բան, որ նրա ճշմարտությունը մեր աչքին դարձնում է բավականին թեական. — այդ այն է, թե ո՞նց կարող է գերեզմանը— շտկել... Գերեզմանից հետո — էլ ի՞նչ շտկում...

Հասկացողը կհասկանա։

Ե. Չ