Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/95

Այս էջը հաստատված է

արձագանքը… Մեծ ինքնասիրություն ուներ պ. Մարուքեն և սիրում էր ամեն ինչում «գերմանացի» լինել այնպես որ այդ դեպքր թողել էր նրա վրա ահռելի տպավորություն, ոչնչացրել էր նրան, հավասարել էր գետնին։ Գունաթափ եկել էր տուն և երեսնիվայր ընկել էր անկողնու վրա. մինչև առավոտ մնացել էր այդպես։ Բորբոքված ուղեղում մինչև առավոտվա ծեգը զանազան զուգորդությամբ ու կարգերով շարվել էին — թվեր, թվեր, թվեր· գույնզգույն թղթադրամներ· խաղաթղթեր: Գլուխը ցավում էր հոգնությունից. ուղեղը մշուշի էր նման. ծփում էր, ծանր, մութ, ծփում էր ուղեղը. և ․ տարբեր ձևերով ու կարպով, շարժվում էին ուղեղի միջով — թվեր, թվեր, թվեր, գույնզգույն թղթադրամներ. խաղաթղթեր։

Պ ․ Մարուքեն ո՛չ մի մեղք չունի. պ. Մարուքեն երբեք չի երկարել իր ոտքերը վերմակից ավելի. կգտնի, այսօրևեթ կգտնի պ. Մարուքեն այդ խղճուկ կոպեկները և կշպրտի այդ չտեսի դեմքին։ Եվ այժմ էլ, դեմքը դեմ արած վարսավիր Վասիլի թավ, կակուղ ածելուն՝ հենց այդ էր մտածում, իր հոգնած ուղեղի չհնազանդվող ճիգերով, պ. Մարուքեն. ումնի՞ց վերցնի: Դեմքը դեղնել էր, ձգվել. աչքերը՝ բութ, անիմաստ՝ նայում էին — ինքն էլ չգիտեր, թե ո՞ւր, աչքերը տեսնում էին — գույնզգույն թղթադրամներ։

Վարսավիր Վասիլը — ի՜նչ շանն էր, որ չիմանար… իհարկե, գիտեր, դեռ երեկոյան լսել էր բանի եղելությունը, բայց չէր ուզում այդ առթիվ խոսել, նույնիսկ պ․ Մարուքեի, ըստ սովորության, «տրամադրությունը» չհարցրեց․ գիտեր, որ «վատ» է — ի՞նչ հարցներ։ Մոտեցրել էր շրթունքները,