Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/97

Այս էջը հաստատված է

— «Դե՛, շուտ» — խռպոտ շտապեցրեց պ․ Մարուքեն ձախ ուսը ցնցելով. — «ուշանում եմ»:

Վարսավիր Վասիլը վերջացրել էր արդեն։ «Շնորհավորում եմ, պ. Հաջաղա» — վեր կենալով տեղից՝ պարզեց ժպիտն ու ձեռքը Մանուկոֆ էֆեն- ղուն պ․ Մարուքեն: Հաջի Մանուկոֆ էֆենդին երկու մատը դրեց պ. Մարուքեի ձեռքը. ձեռք սեղմել չգիտեր։ Պ․ Մարուքեն պինդ, սրտագին սեղմեց Հաջու երկու մատը և... չգիտեր, ո՞նց սկսեր։ Բարեբախտարար Մանուկոֆ էֆենդին հանեց նրան դժվարին դրությունից։

— «ժամանակ ունես նե — քալե ղահվե մը խըմենք» — ասաց Մանուկոֆ էֆենդին և մատները խլեց պ. Մարուքեի ձեռքից։ — «Հետո կուգամ» — նետեց վարսավիրին Հաջին, շուռ եկավ. առանց ետ նայելու և պ․ Մարուքեի համաձայնությունն առնելու դուրս եկավ վարսավիրից։ Պ. Մարուքեն, առանց երկար մտածելու, հետևեց նրան, իսկ վարսավիր Վասիլը զայրացած, զարմացած հայացքը նրանց կռնակներին հառած՝ մնաց մի-երկու վայրկյան սապոնոտ խոզանակը ձեռքին. ապա՝ երբ նրանք անհետացան, — «Թյու, նալլա՛թ կարողությանդ, մա՛րդ» — թքեց, ի խորոց սրտից, վարսավիր Վասիլը Հաջու հասցեին. հետո մոտեցավ լվացարանին, լվանալով սապոնոտ խոզանակը, սկսեց շվացնել «Ախ դպչեմ էթա նոչ» «մոդնի» երգը։

Մանր, չոր, հատու քայլերով, կարծես երկու ձեռնափայտ էին խփում մայթին — դնում էր առաջից, առանց ետ նայելու, Հաջի Մանուկոֆ էֆենդին։ Ուրախ մտածում էր Մանուկոֆ էֆենդին, որ լավ ազատվեց «ուշաբաղզ պերպեր'»-ից։ Ոչ թե