Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/101

Այս էջը հաստատված է

դրել արվեստը իրենց զարգացման տվյալ շրջանում: Այլ կերպ ասած՝ արվեստը օգտագործելու ո՞ր պրիոմին են դիմել այս կամ այն դասակարգերը՝ իրենց զարգացման այս կամ այն շրջանում:— Այստեղ է ահա մեր դրած հարցի ծանրության կենտրոնը ու մեզ համար այս հարցի ճշմարիտ մարքսիստական լուծման մեջ է կայանում մեր գրականության ու արվեստի այսօրվա ճշմարիտ կուրսի խնդիրը։ Եվ եթե այսօր որևէ մեկը ուզում է խոսք բաց անել մեր ժամամանակաշրջանի արվեստի ու գրականության բռնելիք ընթացքի մասին՝ թե տեսականում ու թե գործնականում -ամենից առաջ պետք է պատասխանի մեր դրած հարցին, այլապես նրա կարծիքը մեր աչքին չի ունենա դրոշի նշանակություն:

Այս հարցին մարքսիստական տեսությունը, մասնավորապես Պլեխանովը, տալիս է հետևյալ պատասխանը*։

Մեռնող, կամ իրենց անկման շրջանն ապրող դասակարգերը, ելնելով իրենց սոցիալական շահերից՝ միշտ էլ քողարկել են արվեստի (ինչպես և փիլիսոփայության, գիտության, կրոնի և այլն) հասարակական անմիջական ֆունկցիան (իրենց շահերի շուրջը ագիտացիա մղելը) և միշտ էլ աշխատել են համոզել ներհակ դասակարգերին, որ արվեստը «ոչ ուտիլիտար» կատեգորիա է, այսպես կոչված «էսթետիկական անշահ հաճույքի» աղբյուր, ինքնանպատակ ու ինքնարժեք, պարզ՝ նրանք կողմնակից են եղել «արվեստը արվեստի համար» տեսակետին։ Այսինքն՝ արվեստը ծառայեցնելով հանդերձ իրենց սոցիալական շահերին՝ նրանք աշխատել են որքան հնարավոր է հեռու թաքցնել արվեստի և այդ օգուտի մեջ եղած անմիջական կապը, աշխատել

————————————————————

  • Տես Պլեխանովի վերոհիշյալ գիրքը։