Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/102

Այս էջը հաստատված է

են տալ արվեստին ոչ անմիջական, բացարձակապես օգուտին ծառայեցնելու բնույթ, որովհետև իրենց այդ «օգուտը» նրանք բացարձակապես չէին կարող փաթաթել ներհակ, բարձրացող դասակարգերիր վզին, որպես «հասարակական» «համամարդկային» օգուտ։ Տեսականում նրանք դեմ են դուրս եկել ուտիլտար մոտեցմանը արվեստին, իսկ գործնականում նրանց արվեստը այնպես է քողարկված եղել միստիցիզմով, էսթետիզմով և այլն խլամով, որ արվեստի նման արտադրությունների և նրբանց բերած «հասարակական օգուտի» մեջ եղած կապը վեր հանելու համար իրոք որ հարկավոր է «գիտական անալիզի» դիմել։ Մեռնող դասակարգերը սովորաբար «արվեստ» չեն համարել այն երկերը, որոնց կապը հասարակական օգուտին անմիջական է, ինչպիսին է քաղաքական պոեզիան։ Նրանք դուրս են եկել ընդհանուր առումով «դատողական արվեստի» դեմ, այսինքն այն արվեստի, որ անմիջապես խոսում է հասարակական կոնկրետ խնդիրների մասին, համարելով նման արվեստը ոչ «գեղարվեստական», «ստոր» արվեստ, ֆելիետոն և այլն։

Այնինչ մարտնչող դասակարգերը, կամ ամեն մի դասակարգ իր վերելքի սկզբին, դիմել են արվեստի անմիջական օգտագործման եղանակին, մերկացրել են արվեստի անմիջական ֆունկցիան և առանց քաշվելու ու վախենալու արվեստը դարձրել են իրենց սոցիալ-քաղաքական շահերի անմիջական սպասավոր: Մարտնչող դասակարգերի արվեստը — դատողական է, քաղաքական, նրանց քիչ է հետաքրքրում արվեստի այն կողմը, որ «էսթետիկական հաճույք» է պատճառում, որովհետև մարտնչող դասակարգերը շատ լավ են իմանում, որ «գեղեցիկ է այն, ինչ որ օգտակար է՝ բառիս ոչ թե անհատական, այլ հասարակական, դասակարգային իմաստով»։