Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/103

Այս էջը սրբագրված է

տով»։ Այս բանը ցայտուն կերպով ապացուցում է Պլեխանովը իր «Բուրժուական դրաման ու նկարչությունը XVIII դարում» հոդվածում, որից մենք չենք կարող չանել մի քանի մեջբերումներ։

Խոսելով բուրժուազիայի պայքարի շրջանի հեղափոխական նկարիչ Դավիթի5 մասին' Պլեխանովը գրում է.

«...Դավիթը ինքը խոստովանում էր, որ իր մեջ գերակշռում է դատողականությունը։ Բայց դատողականությունը այն ժամանակվա ազատագրական շարժման բոլոր ներկայացուցիչների ամենացայտուն գիծն էր։ Եվ ոչ միայն այն Ժամանակվա.— դատողականությունը իր զարգացման համար լայն հող է գտնում և լայնորեն զարգանում է բոլոր այն քաղաքակրթված ժողովուրդների մեջ, որ ապրում են բեկման շրջանը, երբ հին հասարակարգը թեքվում է դեպի իր անկումը ու երբ հասարակական նոր ձգտումների ներկայացուցիչները ենթարկում են այն իրենց քննադատության... Դատողականությանը հնի ու նորի մեջ մղվող պայքարի պտուղն է ու այդ պայքարի ղենքը»* :

Անցնելով թատրոնին, Պլեխանովն ասում է.

«...այդ մեծ էպոխայի քաղաքացին ամենից ավելի հիանում էր գործողության պոեզիայով, քաղաքացիական մեծագործության գեղեցկությամբ»**/ Եվ ապա՝ «...դառնալով «սանկյուլոտիստական», արվեստը ոչ միայն չմեռավ, այլ լցվեց բոլորովին նոր ոգով։ Ինչպես այն ժամանակվա ֆրանսական «պատրիոտի» առաքինությունը գերազանցապես քաղաքական առաքինություն էր, այնպես էլ նրա արվեստը գերազանցապես fաղաքական արվեստ էր։ Չվախենաք, ընթերցող։ Սա նշանակում է, որ այն ժամանակվա քաղաքացին,—այսինքն.

———————————————

  • Ընդգծումները մերն են։
    • Ընդգծումները հեղինակինն են։