Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/105

Այս էջը հաստատված է

կապը ավելի քան կոնկրետ, անմիջական է, և այն վեր հանելու համար կարիք չկա գիտական անալիզի: Նրա օգտակարությունը նույնքան կարևոր է, որքան լոկոմոտիվի, սավառնակի, Պուշկինի ասած «печной горшок»-ի6 օգտակարությունը։ Պարզ ասած՝ մարտնչող դասակարգերը միշտ էլ իջեցրել են արվեստը (ինչպես և փիլիսոփայությունն ու գիտությունը) իրենց առանձնակի դրությունից, մերկացրել են նրանց հասարակական ֆունկցիան, և բացեիբաց տվել են նրանց գործնական, ուտիլիտար նշանակություն։ Մարտնչող դասակարգերի համար արվեստը դադարում է զուտ իդեոլոգիական կատեգորիա լինելուց և դառնում է գործնական կատեգորիա: Հարցը նրանում չէ, որ Տերյանի բանաստեղծութունը, կամ Սարյանի նկարը «վերջին հաշվով», գիտական երկար բարակ հետազոտություններից հետո, այս կամ այն կերպ դուրս գան «պրոլետարիատին օգտակար»—այդպես «վերջին հաշվով» ամեն ինչ էլ ամեն կերպ կարող է «օգտակար» երևալ,—հարցի ծանրության կենտրոնը այնպես, որ ուզած վայրկյանին կարողանաս բռնել այդ օգուտը, ինչպես նյութական իրը: Այսպես է եղել մարտնչող դասակարգերի արվեստը միշտ, և մենք համոզված ենք, որ նա նույնն է լինելու և այսօր, որովհետև պրոլետարիատը ոչ մի կարիք չունի վախենալու, որ իր «օգուտը» կարող է համարվել ոչ «համամարդկային օգուտ»—և նա, առանց այլևայլ քողարկումների, կարող է, պետք է և կլծե արվեստը իր անմիջական օգուտի հաղթական գնացքին:

Ահա թե ինչու մենք առաջադրում ենք ագիտկան, ոչ թե վերջին, այլ առաջին հաշվով ագիտկան, որպես