Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/106

Այս էջը հաստատված է

արվեստի ամենանպատակահարմար ու միակ ընդունելի տեսակը, որ հարկավոր է մեզ այսօր,—արվեստի այն տեսակը, որ զենք է և ոչ թե հայելի, — «գեղեցիկն» ու «վսեմը» թողնելով մանրբուրժուական ֆիլիստերներին ու ապադասակարգային իդիոտներին։

ՄԱՍՆԱՎՈՐ ԲԱՑՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. Պրոլետնեյնիմիստական.—«Մուրճը» և «Դարբնոցը» մենք համարում ենք պրոլետնեյնիմիստական, որովհետև նրանցում իշխողը պրիմիտիվագույն նեյնիմն է, գործարանի ու հեղափոխության վերամբարձ և վերացական ներբողն ու գովքը, որ գուցե և 1917—20 թթ. զուրկ չէր որոշ նշանակությունից, բայց այժմ միանգամայն անտեղի է, անգամ վնասակար, որովհետև, իր վարդագույն ռոմանտիզմի մշուշով ծածկում է մեր առօրյա խնդիրները, մեր կարևոր անելիքները։ Մենք անողոք կռիվ ենք հայտարարում այդ պրոլետնեյնիմիզմին և հայտնում ենք, որ մարտնչող դասակարգին ոչ թե նեյնիմ է հարկավոր, «ընդհանրապես» գործարանի և «ընդհանրապես» հեղափոխության «քնարերգություն», այլ գեղարվեստական կոնկրետ խոսք, որ ակտիվ կերպով կազմակերպում է նրա աշխարհայացքը, օգնում է նրան իր գործարանի և իր հեղափոխության այսօրվա հերթական, կոնկրետ անելիքներն հասկանալու, կամ, որ միևնույն է, լարում է նրա կամքը որոշ ուղղությամբ:

Պարզ՝ ոչ թե պրոլետսոնետ կամ պրոլետներբող. այլ ագիտ-բանաստեղծություն, ագիտկա՝ բառիս ամենալայն առումով:

2. «Ագիական».—Ոչ մի վայրկյան չպետք է մոռանալ, որ «ագիտկա» բառը մենք գործածում ենք իբրև տերմին՝ նյութին մոտենալու կոնկրետ, անմիջական, ոչ