Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/110

Այս էջը հաստատված է

մասնավորապես բանաստեղծությունը, շատ բան ունի սովորելու Իլյիչի լեզվից և ոճային պրիոմներից:


«Октябрь»—журнал МАПП — № 1. Москва, 1924

«Октябрь»֊ը ժուռնալն8 է պրոլետգրողների այն նույնանուն խմբակի9, որ ժամանակին բաժանվեց «Կուզնիցայի»10 նեյնիմիստներից և առաջադրեց իր գրական նոր պլատֆորմը։ Ներկայումս պրոլետգրողների այդ խմբակի անմիջական ղեկավարության տակ է գտնվում Պրոլետգրողների Մոսկվայի ասոցիացիան, որի անունից և հրատարակվում է ժուռնալը։

«Октябрь»-ի գրական պլատֆորմի11 հիմնական տեսակետն այն է, որ պրոլետգրականությունը պետք է թողնի ընդհանուր-հեղափոխական թեմաները և զբաղվի հեղափոխության կենցաղագրությամբ, պետք է ձգտի պատկերել հեղափոխության «կենդանի մարդու» դեմքը: Մենք միանգամայն համաձայն ենք այս պլատֆորմի առաջին մասի հետ, բայց երկրորդ մասը ընդունում ենք շատ մեծ վերապահությամբ։ Մենք… թողնում ենք, որ ով ցանկություն ունի գրի հեղափոխության «մասին», մեզ խնդիր դնելով գրել հեղափոխության համար:

Այս №-ում ծավալով ամենամեծ երկն է Տարասով-Ռոդիոնովի «Линев» վեպը12, որը բառացի անընթեռնելի է՝ շնորհիվ կենցաղական այն բալաստի, որով հեղինակը իզուր ծանրացրել է իր երկը։ Եվ բնական է, որ, չնայած հեղինակի նախորոշած ցանկությանը (տալ «հեղափոխական» «կենդանի մարդու» տիպը)—ոչ հեղափոխական է դուրս եկել, ոչ էլ մանավանդ «կենդանի մարդ»։ Ավելի ճիշտ կլիներ ասել, որ մարդը բնավ էլ չի երևում։ Եվ այդպես կլինի միշտ էլ, քանի որ մապպովցիները չեն հասկանա, որ հենց այդ «կենդանի մարդուն»