Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/111

Այս էջը հաստատված է

և էն էլ «հեղափոխական» դուրս բերելու համար հարկավոր է զբաղվել ոչ թե կենցաղի ու հոգեկան նեյնիմների նկարագրությամբ, այլ տալ գործողությունը13, դեպքերի արագ հաջորդականությունը և «հեղափոխական մարդու» գործնական վերաբերմունքը դեպի այդ դեպքերը: Ուրիշ ուղի չկա:

Ժուռնալի մյուս աչքի ընկնող երկը—Բեզիմենսկու «Пролог»<-ն> է14, որով, ինչպես երևում է, հեղինակը լեֆիստների «ջիգրու»15 ուզում է ցույց տված լինել, որ կարելի է նորի մասին պատմել հին ձևերով։ Պատմել ամեն բան կարելի է, ինչի մասին էլ որ կուզեք, բայց թե ի՞նչ դուրս կգա դրանից—այստեղ է հարցը։ Հեղափոխության մասին «Евгений Онегин»-ի ստրոֆներով ու յամբերով գրելը մենք նույնքան անիմաստ ենք համարում, որքան որ անիմաստ կլիներ մեր կրասնաարմեյեցին կաֆտան հագցնելը։ Կաֆտանը գուցե և լավ բան է և ժամանակին շատ-շատերին փրկել է ցրտից, բայց որքա՞ն է նա այսօր նպատակահարմար իր նահապետական ծանրությամբ, երբ կան շինելներ և երբ մարդ ժամանակ չունի այնպես դանդաղ քայլելու, ինչպես որ կարելի էր միջնադարում։ Հատվող տողերով գրելը մենք նպատակահարմար ենք համարում հենց այն գործնական առումով, որ տողը որտեղ հարկավոր է կարող ես վերջացնել և կարիք չունես յամբը տեղը գցելու կամ միևնույն տողում նույն քանակությամբ յամբական ոտք դուրս բերելու համար ավելորդ բառեր գործածել (իսկ նման դեպքերում անգնահատելի ծառայություն է մատուցում ածականը)։

Համենայն դեպս, չնայած որոշ հարցերում եղած մեր տարաձայնությունը, մենք ողջունում ենք Պրոլետ-գրողների Մոսկվայի ասոցիացիայի ժուռնալը և կարծում ենք, որ նրանում աշխատակցող ընկերները