Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/112

Այս էջը հաստատված է

հետզհետե կազատվեն գրական հնագույն պրիոմների նահապետական իսլամից և կտան հեղափոխության համար գրված ակտուալ երկերի իսկական նմուշներ։ Նրանց իդեոլոգիական անողոք ու անշեղ գիծը16 ամենալավ երաշխիքն է մեր այդ համոզմունքի։


«Վերելք»17 № № 1, 2—3. Երևան, 1924

Եթե օրենք է, որ ամեն մի հանրապետություն պետք է ունենա իր «ակադեմիկ», «հաստ» ժուռնալը—«Նորքը» կա և, կարծում ենք, բավական է Հ. Ս. Խ. Հ.-ի համար։ Թեկուզ «Նորքի» ռեցենզենտը18 (տե՛ս № 4) երևի տեղասիրական զգացմունքից դրդված, կարծում է, որ «Վերելքը» երկրորդ աստիճանի դպրոց է, իսկ «Նորքը» համալսարան,—մենք, ինչ մեղքներս պահենք, այդ չենք կարծում։ Ինչպես գեղարվեստական, այնպես էլ մյուս բաժինների երկու այդ օրգանների էլ աշխատակիցները նույնն են, նյութերը նույնը, գրելաձևերը նույնը։ Գուցե Ավդալբեկյանի «Ազդարարի» մասին գրված19 հոդվա՞ծն է, որ «Նորքի» ռեցենզենտը գտնում է ավելի պոպուլյար, քան նույն հեղինակի մյուս հոդվածները՝ տպված «Նորքում»։ Մենք այդ էլ չենք կարծում։

Միակ բանը, որ կա «Վերելքում» և չկա «Նորքում»—դա «Վերելքի» լուսանկարներն են և այն հոդվածները, որ ինֆորմացիա են տալիս Հ. Ս. Խ. Հ.-ի քաղաքական անցուդարձի և առօրյա շինարարության մասին։ Դրանք ցույց են տալիս, որ «Վերելքը» հնարավորություն ունի և ըստ ամենայնի կարող է իսկական պոպուլյար ժուռնալ դառնալ։

Երկու խոսք «Վերելքի» մասնավորապես գրականի մասին։

Յուրի Լիբեդինսկու «Մի շաբաթը»20 ամենացայտուն օրինակն է այն բանի, թե ինչպես կենցաղագրությունն