Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/115

Այս էջը սրբագրված է

փորի, որի միջից «աղիողորմ» կանչում են բանվորները։ Բանվորներն, ինչպես գիտենք, գաղթականներ չեն, որ «աղիողորմ» կանչեն։ Եվ «նեպաչը միջնորդ, անբարեխիղճ»։ Միթե՞ բարեխիղճ միջնորդներ էլ գոյություն ունեն։ Ագիտկայի մեջ կան առանձին հաջող հատվածներ, որոնք ցույց են տալիս, որ Աբովը կարող է մանր ագիտկաներ գրել:


Եղիշե Չարենց.—«Կոմալմանախ»

Նկարներն ըստ Գրոսի28 Կարո Հալաբյանի. Մոսկվա 1924 թ., երես 59

Ինչպես «Կապկազի» մեջ29, այնպես էլ ներկա գրքում, մասնավորապես նրա մեջ զետեղված «Տիրապետողների դեմքը» սատիր-ագիտում հեղինակն իրականությունից վերցնում է այժմեական նշանակություն ունեցող կոնկրետ մի նյութ, որին չի կարելի տալ այլ մեկնաբանություն, քան այն, որ տալիս է հեղինակը։ Եթե «Կապկազի» մեջ զավեշտական ձևով հանդես են գալիս կովկասյան սեյմի տխրահռչակ ասպետները—«Տիրապետողների դեմքի» սահմաններն ավելի լայնանում են. այստեղ են Ամերիկայի, Ֆրանսիայի և Գերմանիայի այսօրվա տիրապետողները—միստր Դոլլարը, Պուանկարեն, Ստիննեսը, էբերտը, Նոսկեն։

«Տիրապետողների դեմքի» լեզուն, ինչպես և «Կապկազինը» բխում է ագիտկայի բնույթից, քանի որ ագիտկան, ի նկատի ունենալով մասսայական ընթերցողին՝ պահանջում է վերին աստիճանի պարզ ու հասկանալի լեզու, անգամ երբ նյութը բարդ է, ինչպես ներկա դեպքում։ Ահա թե ինչու հեղինակն այնքան հասարակ, համարյա Գրոսի30 մատիտի պարզությամբ է գծում տիրապետողների դեմքերը՝ պահպանելով նրանց ոչ թե անհատական, այլ դասակարգային բնորոշ կողմերը։