Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/118

Այս էջը սրբագրված է
իմ մտքից չէր էլ կարող անցնել, որ այդ մաքուր ու կոկիկ տների իրոք որ աշխատունակ բնակիչները ենթակա են կրոնական այնպիսի մի մոլեռանդության, որ պատիվ կարող էր բերել ամեն մի միջնադարյան վհուկիդ որը տաշտի վրա նստած շաբաշի է թռչում դեպի Բրոկեն լեռը6։ Օթոն կանդ առավ երկհարկանի մի տան առաջ, որի քարե պատին ամրացված կար փոստային դեղին մի համակա րկղ: Դա գյուղի փոստային բաժանմ ունքն էր։ Բայց մենք իջևանեցինք ոչ թե այդտեղ, այլ դրան կից գտնվող մի մոլոկան կնոջ տանը։ Նա մեզ հանդիպեց տան բակում և առաջին հայացքից գրավեց իմ ուշադրությունն իր ինքնավստահ կեցվածքով և դեմքի, մանավանդ աչքերի խոհուն արտահայտությամբ։ 28~ի մոտիկ, բարձրահասակ, լուրթկանաչավուն աչքերով մի կին էր մեր տանտիրուհին , Ուլյաշան, որի ամուսնուն, ինչպես մենք հետագայում իմացանք, սպանել էին դաշնակցականները 920 թվականին, և նա այժմ այրի է, ապրում է մենակ և մենակ էլ կառավարում իր տնտեսությունը։ — Կարելի՛ է Ձեզ մոտ իջևան ել։ — Խնդրեմ, իհարկե կարելի է,— պատասխանեց Ուլյաշան այնպիսի մի գեղեցիկ, կրծքային, օրիորդական ձայնով, որ ես հարկադրված հայացքս գամեցի նրան, նրա կանաչավուն աչքերին, և զգացի, որ հմայիչ էր այդ կինը, չնայած իր տիպիկ-մոլոկանական, մի փոքր վեր ցցված քթին և դեմքի արևառ փոշուն։ Մենք բարձրացանք վեր, Ուլյաշայի բնակարանը, որ բաղկացած էր երկու սենյակից Առաջինը բավականին մեծ մի սենյակ էր, մաքուր, սպիտակած պատերով, չորս պատուհաններով և շատ խնամքով տախտակի բարակ զոլերից շինված դեղնավուն առաստաղով։ Աջ 118