Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/119

Այս էջը սրբագրված է
կողմը դրված է մի սեղան, ձախ կողմը — երկու ռուսական փայտյա բարձր մահճակալ, ծածկված սպիտակ, ձեռագործ ծածկոցներով։ Երևում է, որ Ո ւլյաշան սիրում է մաքրությունը. ոչ մի տեղ — փոշի հատակը մաքուր է, ինչպես անկողինների ծածկոցը ։ Երկրորդ սենյակը փոքր է, այնտեղ է փեչը, որի մեջ Ուլյաշան հաց է թխում, այնտեղ է նրա լվացարանը և խոհանոցը Մեր իջևանելոլ պատճառով Ուլյաշան տեղափոխվեց այդտեղ և հետագայում մենք ոչ մի անդամ չտեսանք, որ նա մեզ անհանգստացնի ծխով, աղմուկով կամ այլ ան¬ զարմ արությամբ։ Օրինակելի կին էր այդ Ո ւլյաշան իր կազմակերպված կյանքով և աշխատունակությամբ, իր խոհուն վերաբերմունքով դեպի շրջապատը, և նա սլա- տիվ կարող էր բերել ամեն մի կինբաժնի, եթե միայն հնարավոր լիներ նրան մի փոքր «մշակել»,,. Դեռ նոր էինք մտել Ուլյաշայի բնակարանը, երբ եկավ գՀՈւղխորհրղի նախագահը։ — Ну, что, прыгают?— հարցրեց ըեկ. Շահդյալդյանը բարևելուց առաջ։ — Да, прыгают,— եղավ գյուղխորհրդի- նախա¬ գահի լակոնական պատասխանը, արտահայտված կա¬ պույտ աչքերի երկիմաստ ժպիտով։ Անհասկանալի էր' ծաղրո ւմ է նախագահը ցատկողներին, թե —քաջալե¬ րում ։ — Прыгают И сейчас,— ավելացրեց նախագահը մի փոքր լռությունից հետո։Իսկ որտեղ։ — իրենց ժողովարանում։ — Կարելի է գնալ։ — Կարելի է։ Ուզում եք—գնանք, նայեցեք։ Եվ մենք գնացինք։ 119