Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/120

Այս էջը սրբագրված է
II

Արդեն մութն էր, երբ մենք դուրս եկանք փողոց: Դեռ հեռվից, ժողովարանին չհասած, մենք լսեցինք նրանց երգը, որ ավելի շուտ հուսահատ բացագանչում թյուններից կազմված, մոնոտոն վայնասունի փոխվող աղմուկի էր նման, քան երգի։ Այդ երգը հիշեցրեց ինձ մի այլ սգերգ, որ ես դժվար թե երբևիցե մոռանամ։ 18 թվականի սկզբին ես էրզրումում էի7: Ռուս զորքը հեռացել էր, քաղաքը մնացել էր վեց վիլայեթիստներին: Այդտեղ էր և Անդրանիկը9, որ... հայդուկի տարազն արդեն փոխել էր զորավարի փայլուն շքազգեստի։ Թիկունքն ապահովելու նկատառումով նա ձերբակալել էր բոլոր թուրք տղամարդկանց, որոնցից մոտ 300 հոգու լցրել էին իմ բնակարանին կից գտնվող մի կիսավեր շինության 5—6 ընդարձակ սենյակները և դրել պահակներ։ Եվ ահա մի անգամ կես գիշերին ինձ հանկարծ արթնացրին, դուրս թռչելուս պես ինձ հասավ զարհուրելի, սրտակտուր մի վայնասուն, որ գալիս էր կողքի բնակարանից։ Մոնոտոն, դառը, աղիողորմ մի նվոց էր դա, հուսահատության անլուր մի ոռնոց, որի միջից մերթ-մերթ լսվում էին «Ալլահ-յա-ալլահ»10 — միակ հասկանալի բառերը։ Չգիտեմ — ե՞րգ էր դա, թե հուսահատ վայնասուն, բայց նա իմ վրա թողեց խորը, անջնջելի տպավորություն,— և այդ կետն էր ահա, որ 7 տարի հետո ես նորից Հիշեցի Սուխոյ-ֆանտան գյուղում՝ պրիգունների ժողովարանից հասնող կրոնական «երգը» լսելիս։

Ժողովարանը գտնվում էր մի երկհարկանի տան վերին հարկում։ Մուտքը բակից էր։ Մենք մտանք բակը, բարձրացանք փայտյա աստիճաններով, որոնցից հետո բալկոնանման մի հարմարություն էր, դեպի աջ—ժողովարանի