Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/125

Այս էջը սրբագրված է
Փարվելով նրա վզին, պինդ-պինդ համբուրում։ Հետո- նրանք համբուրում են մյուս ծերունուն և ապա անհագուրդ արագությամբ, բարձր ճպճպացնելով, մեկը մյուսի ետևից համբուրում են բոլոր տղամարդկանց, կանանց ու երեխաներին, միշտ ցատկելով, թռչելով ու թափահարվելով։ Սրանց օրին։Կին հետևելու նույնպես ցատկելով ու օրորվելով, առաջ է դալիս մոնղոլական ոեմքով, սևազգեստ, քառասունն անց մի կին, որի օրորվելու եղանակի մեջ կա մի տարօրինակ ինքնուրույնություն։ Սա նախ գլուխն է ցնցում դեպի աջ, ապա փորը շարժում դեպի ձախ, ապա ցատկում և ապա որոշ հաղորդականությամբ շարժում է ձեռքերը' վեր֊վար, վեր ¬ վար։ Այսպես պարելով նա ևս մոտենում է ծերունուն համբուրում և ապա անցնում ուրիշներին, տղամարդկանց, կանանց և երեխաներին։ Մինչ ես հայացքով հետևում եմ սրան, որ գնում է դեպի կանանց կողմը—դահլիճի ընդհանուր վայնասունի միջից ծեծում է ականջս երիտասարդ պրիգունի կատաղի «տը-տր-տր-տրնо Նրա սպիտակ շապիկը և դեղին գլուխը երևում է ցատկող երեխաների միջից, որ մի տեղ խմբված վագում են և նայում հատակին։ Արագ թռչկոտելով դեպի այդ կողմն է վազում և կապտազգեստ կինը և, երբ նա մոտենում է բարձրահասակ երիտասարդին— ես ճանապարհ բացող երեխաների ոտքերի արանքից տեսնում եմ հատակին մեկնված մանկական մի մարմին, որ անշարժ ձգվել է, ինչպես մեռել։ Բարձրահասակ երիտա֊ ստրոր ցուցամատը թափահարում է նրա վրա և անվերջ բացականչում — ВОТ-ВОТ-ВОТ-ВОТ— տը-տը֊տը-տը-տը... — թո՛ւյլ էիր, թույլ էիր, թույլ էիր,— արտասանում է կինը, պարելով, ցատկոտելով ու դոփելով ընկած երեխայի շուրջը- և հենց այդ վայրկյանին ընկնող երեխայի կողքին նույնպես