Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/126

Այս էջը սրբագրված է
նում է, ուշաթափ փռվում մի այլ երեխա։ Եվ ապա երրորդը— նրանց վրա, չորրորդը— ոնց որ պատերազմի դաշտում լինի ու չորս իրար վրա ընկած մանկական դիակներ։ Ոչ ոք չի փորձում նրանց բարձրացնել, օգնել, հանգստացնել,— ընդհակառակը, նրանց շուրջը հավաքվածների պարը դառնում է է՛լ ավելի մոլեգին, «կրոնական էքստազը» հասնում է իր կուլմինացիոն կետին: Չմոռանանք, որ այս ամենի ընթացքում հնչում է երգիչների бесшабашный» կամ ոնց որ ռուսներն են ասում երգը, որ քիչ է նման կրոնականի։ Ես հեռացնում եմ հայացքս ընկածներից, նայում եմ ծերունուն, երգիչներին, երեք գլխավոր պարուհիներին և երիտասարդ պրիգունին, որոնք անշուշտ այս կրոնական խեղկատակության գլխավոր ինիցիատորներն են և սրտի անհուն դառնությամբ, ձեռնթափ ցավում եմ, որ 18 թըվականր չէ... Ահա 12—13 տարեկան մի աղջիկ։ Նախ ամբողջ մարմնով, աջ ոտքը հատակին խփելով, առաջ է թեքում. ապա ետ և ձախ ոտքը հատակին։ Ետ-առաջ, ետ֊ առաջ, որպես օրորվող Ճոճանակ։ Այսպես է սա ցատկում։ Եվ այսպես ցատկելով մոտենում է ծերունուն, ապա մյուս տղամարդկանց, սրանք առանց այլևայլության, մեծ պատրաստակամությամբ, կորում են իրենց ահագին մեջքերը, իջեցնում գլուխները, աղջիկն իր փոքրիկ ձեռքերով փարվում է նրանց վզիև և լուրջt դեմքին հոգնություն, անտարբերություն ու անասնական Հսանջանք — համբուրում դրանց առնական շրթունքները, որ գուցե քիչ առաջ համ բուրել են սիֆիլիաիկի» բորոտի, թոքախտավորի, կամ հենց իրենք են սիֆիլիաիկէ բորոտ, թոքախտավոր։ Սրան հետևում են մյուս երե¬ խաները, տղա ու աղջիկ— և իմ աչքի առաջից անցնում են մի շարք, ոոկի հասկերի նման ինչ որ մեզ համար 126