Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/127

Այս էջը սրբագրված է
անշոշափելի հողմից օրորվող, մանկական գլուխներր Ահա մեկր մանկական ոսկեմազ մի գլուխ, որ կատաղի արագությամբ ցնցվում է աջ ու ձախ. չես հասկանում թե այսքան ցնցվելուց ինչպես չի խելագարվում այդ մանկական գլուխը։ Ահա երկրորդը, երրորդը— բոլորը, մեկր մեկից շիկահեր, անմեղ ու գեղեցիկ։ Սրանք ևս համբուրում են տղամարդկանց, գերազանցապես տղամարդկանց. ես որքան նկատեցի երեխաները, տղա թե աղջիկ, առհասարակ քիչ էին համբուրվում տարիքոտ կանանց հետ: Երթը գագարում է, և սենյակում աղմուկն ոլ դոփյունը համարյա թե կանգ է առնում։ Ասում եմ համարյա որովհետև երիտասարդ պրիգունը դեռ շարունակում է իր «տը-տը-տը֊տըն», իսկ այն երեք կանայք— շարունակում են դոփել ու ցատկոտել։ Իսկ մանկական գլուխ¬ ներից շատերը դեռ երկար ժամանակ ցնցվում են nc օրորվում ։ — ПОМОЛИМСЯ11^— առաջարկում է ծերունին,— և իսկույն տղամարդկանցից երկուսը փռում են նրա ոտ¬ քերի առաջ մի փոքրիկ խալիչա։ Ծերունին չոքում է խալիչայի վրա և բոլորն հետեվում են նրա օրինակին։ Մի կին միայն դեռ մի երկու վայրկյան մնում է կանգնած և դրանով գրավում է իմ ուշադրությունը։ նայում եմ— Ուլյաշան է, մեր զարմա¬ նալի տանտիրուհին... կանգնած է լուրջ, ինքնավստահ դեմքին— վայելուչ տխրություն. գլուխն ու մարմինը չեն ոնցվում, կամ օրորվում. նայում է հատակին։ Ծերունին սկսում է իր աղոթքը— և Ուլյաշան ևս նույն վայրկյանին իջնում է ծունկի։ Ծերունոլ երկու-երեք խոսքից հետո բոլորը> մէ մարդու նման, գլուխները մոտեցնում են հատակին և մնում են այդպես' կիսաչորած-գետնատարած դիրքում, և ահա ծայր է առնում 127