Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/128

Այս էջը սրբագրված է
ապիկար մի Լաց, դառը, սրտակտուր մի հեկեկանք։ Հեկեկում են, կամ ձևացնում են թե հեկեկում են— տարիքոտ, աոնական տղամարդիկ, հեկեկում են (ավելի հավանական է, որ անկեղծ)— կանայք, և անկասկած, բառիս իսկական, ամենաիսկական առուս ով աղիողորմ լաց են լինում երեխաները, ինչպես թանկաղին մեռեք թաղելիս։ Եվ հեկեկանքի այդ ծանր, ճնշող, հուսահատ ու մոնոտոն խժժոցի մեջ միակ չոքած մնացած մարդը, ակնոցավոր ծերուհին, արադ շաղ է տալիս իր լիրիկական փնթփնթոցը, աղոթքը,— և այս ամենը տևում է 3—5 րոպե։ Վերջապես, ծերուհին վերջացնում է իր աղոթքը և ելնում է ոտքի։ Կանգնում են և մնացածները։ Երկու աղամ արդ հավաքում են խալիչան և դնում են մի կողԱ՝ — Շնորհակալություն,— ասում է ակնոցավոր ծերուհին,— շնորհակալություն, սիրելի եղբայրներ ու քույրեր, ձեր բարեպաշտության համ ար։— Մեր կրոնական արարողությունը վերջացավ,— դաոնալով դեպի մեզ, ասում է ծերուհին։ Եվ նորից, դաոնալով դեպի ժողովուրդը, ասում է նրանց. — երգեցեք, եթե կուզեք՝ Հոգևոր, և ոչ թե աշխարհիկ երդեր։ — Երգեցե՛ք։ Եվ ահա, նորից երգիչներն սկսում են, ներեցեք արտահայտությանս' «հոգևոր» մի երգ, որ իր եդանակով անչափ նման է ռուս նորմ ահ ավարների երդերին, որին ձայնակցողը միշտ գարմոշկան է' ռուս ւէողովրդի այդ ոչ այնքան էլ «հոգևոր» երաժշտական գործիքը։ Եվ սկսվում է նույնը, նո՛ւյն ցատկոտելն ու թափահարվելը, նույն անսանձ մոլեգնությունը, որին իրենց անժամ ա՝ նակ տուրքն են տալիս իդիոտացած երեխաները։ Երգելը և ցատկոտելը դադարելուց հետո ծերունին նորից դառ- 128