Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/130

Այս էջը սրբագրված է

ահգյալդյանի հոդվածը։— Երևի երիտասարդները Չեն ուզում շուտ վերջացնել, պատասխանում է նախագահը.— դրանց սովո- րությունն է։

— Ւսկ ո՞վ էր այն ակնոցավոր ծերունին;

— Անդրեյ Եիրեյի՞չը,— պատասխանում է նախագահը մի այնպիսի տոնով, որ կարիես այդ Անդրեյ Կի֊ րեյիչը մեր քեռին լիներ, — պրիգունների ղեկավարն է, նրանց պապը, կամ, ինչպես իրենք են ասում — «պրիսվիտերը» ( ПрИСВИТвр )։

— Իսկ ձախ կողքին նստած ծերունի՞ն։

— Նրա եղբայրը և օգնականը։

— Իսկ աջ կողմի երե՞քը։

— Դրանք երգիչներն են — Բիրյուկով, Միլոսերդով, Խոլոպով։ Այն կապույտ շորերով կինը հիշո՞ւմ եք, որ բոլորից շատ էր ցատկում, հենց այդ— Խոլոպովի կինն է։ Մյուսը, սևը — Միլոսերդովի..

— Իսկ այն երիտասա՞րդը...

— «ГВОТ'ВОТ-ВОТ»-ը; Նա նոր է պրիգուն դարձել, երիտասարդ մարգարե է... փոխվել է նիկիտինցիների գալուց հետո...*։

— Լավ։ իսկ այն երիտասա՞րդը, որ ավետարան էր կարդում,— այն պատանի՞ն...

— Դա գյուղի կոմերիտմիության բջիջի նախկին քարտուղարն է,— ասաց, ժպիտը երևի դեմքին, գյուղխորհրդի նախագահը,— սա է'լ նիկիտինցիների գալուց հետո է, որ անցել է պրիգունների կողմը, բայց միայն կարդում է, դեռ չի ցատկոտում... Սուրբ հոգին, ինչպես երևում է, դեռ չի իջել վրան...

Հենց այս ժամանակ մեզ մոտենում են գյուղի ուսուցիչը և մի քանի հայ երիտասարդներ։ Պարզվում է,

  • Տեսնել ընկ. Շահնազարյանի հոդվածը