Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/132

Այս էջը սրբագրված է

կի պլանտացիաներից,Զանգվի կառուցվող հիդրոկայտնիք14 — երևում էր, որ նրանք մեծ հետաքրքրությամբ են վերաբերվել դեպի Հայաստանի շինարարությունը։

 Դպրոցից ելնելով, մենք գնացինք ուղիղ մեր իջևանած բնակարանը։ Մեզ հետ էին գյուղխորհրդի նախագահը, քարտուղարը և գյուղական ուսուցիշը։ Պայմանավորվեցինք, որ առավոտյան 8-ին կհանդիպենք—և նրանք գնացին։ Դուրսը, փողոցում լսվում էին ինչ որ խոսակցության ձայներ, երևում է, որ մարդիկ խմբերով գնում են մի կողմ։ Չանցած տաս րոպե, մեզ դրսից կանչեցին գյուղի միլիցիոներները։
 — Ի՛նչ կա։ 
 — Դուրս եկեք, տեսեք, էդ մալականները ընչե՛ր կենեն։
 — Ինշե՞ր կենեն։ 
 — Գնացին ուրիշ տեղ, էլի կթռչկոտեն... 
 Դուրս եկանք և նրանց հետ միասին գնացինք դեպի այն տունը, ուր տեղափոխվել էին պրիգունները։ Դրանցից մի քանիսը դեռ նոր էին գնում՝ խումբ-խումբ, կանայք առանձին, տղամարդիկ առանձին։ Մեզ միացան ուսուցիչյը, մի քանի երիտասարդներ և դրանց ֆուրգոնշչիկները' երկու երիտասարդ մոլոկաններ, ինչպես իմացանք — կոմսոմոլիստներ։ Դրանք ընկել էին անցնող կանանց ետևից և ծաղրում էին նրանց կրոնական հիմարությունները։ Ասացի, որ չանեն, բայց չլսեցին: Ու այդպես, նրանց ետևից գնալով, մենք հասանք այն տունը, ուր հավաքվել էին պրիգունները։ Ներսից լսվում՛ Էին լացի,դոփյունի և երգի ձայներ։ Ինչպես երևում էր՝ ներսում դեռևս ցատկոտում էին։ Բավականին հեռավորության վրա կանգնած՝ մենք լսում էինք ներսից հասնող աղմուկը։ Մեզ մոտեցավ գյուղխորհրդի նախագահը: