Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/133

Այս էջը սրբագրված է

— Ի՞նչ բան է։

— Այդտեղ աներ ու փեսա կռվել են, եկել են հաշտեցնեն։

— Եվ դրա համար լալիս ու ցատկոտում են։

— Այո՛, այդպես է դրանց սովորությունը։

Հենց այս խոսքերի վրա տնից դուրս պրծան մի խումբ մարդիկ, որոնցից մեկը կատաղի հայհոյում էր ու սպառնում ինչ-որ մեկին. ինչպես երևում է նրան բռնել էին և ուզում էին մի կողմ բերել, բայց նա դիմադրում էր և ուզում էր ներս մտնել։

Աղմկելով, հայհոյելով ու քաշկռտելով իրար՝ նրանք մի կերպ փողոց հանեցին գրգռված տղամարդուն, և դուրս եկավ, որ դա ինքը Խոլոպովն է, պրիգունների սուրբ ժողովարանի գլխավոր երգիչը։ Սրանցից հետո տնից դուրս եկան մի խումբ կանայք, որոնցից մեկը խռպոտ ձայնով սպառնական բացագանչում էր ին-որ անհասկանալի բառեր. գյուղխորհրդի նախագահը բացատրեց, որ սա էլ Խոլոպովի կինն է, այն կապտազգեստը, որ ժողովարանում աչքի էր ընկնում իր մոլեռանդ ցատկոտոցով։ Հենց սրան, այսինքն իր կնոջն էր, որ հայհոյում էր «հոգևոր երգիչ» Խոլոպովը։

— Сука, 6...,— բացագանչում էր Խոլոպովն իրեն բռնողների ձեռից պոկվելու փորձեր անելով և բռունցքը ցնցելով,—она б..., она вовсе не святая...

Եվ այդտեղ գյուղորհրդի նախագահը պատմեց գորձի եղելությունը։ Դուրս եկավ, որ այդ կրոնասեր կինը մարգարեացել է, որ իր ամուսինը, Խոլոպովը, խոտ ու կարտոշկա է գողացել իր աներոջ տնից... Այս էր «սուրբ» ամուսինների կովի ու հայհոյանքների պատճառը։

Մենք հեռացանք նրանցից, գնացինք մեր տեղը։ Բայց մեր իջևանի դուռը գտանք փակ։ Ուլյաշան եկել,