Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/139

Այս էջը սրբագրված է
նրան ավելի հարմար մի անուն) — հիշեցի։ որ նա իր կենդանության օրով, այն մյուս աշխարհը տեղափոխվելուց առաջ, խմբագիր էր մի հայտնի կուսակցության, ես անգամ կասեի' մի տիեզերական կուսակցության կենտրոնական թերթի5, ուր նա առաջնորդողներ էր գրում, և այն էլ բավականին ռազմական, օրվա հրատապ խնդիրների մասին։ Հիշեցի և այն, որ նա, բացի, ուրեմն, խմբագիր լինելուց' կուսակցական «դեմք» էր, կենտրոնական անձնավորություն, համարյա թե հիշյալ տիեզերական կուսակցության «սյուներից մեկը , որ հայտնի էր գիտական գերազանց պաշարով և տեսական անհուն խորիմացությամբ։ Հիշեցի և նրա մահը6, որ տեղի էր ունեցել իր համար բավականին արտասովոր պայմաններում, նույնիսկ կարելի է որոշ մտքով ասել, որ նա իր բազում ընկերների հետ միասին, հանկար էր եղել արև՞ն էր զարկել, չգիտեմ, թե ջղային ցնցում էր պատահել,— մի խոսքով հիշեցի, որ արտասովոր մահ էր նրա մահը, իսկ մանրամասնությունները մոռացել եմ, շեմ հիշում։ Այս բոլորից բացի հիշեցի։ սակայն, նաև այն, որ դեռևս Երևանում մի շարք տերտերներ, տիրացուներ և այլ, սպիրիտիզմի հետ այս կամ այն առնչություն ունեցող մարդիկ ասում էին, որ Հանգուցյալ Պարոնն այն մյուս աշխարհում ևս հրատարակում է «Հույս Երկնային և Աստվածային» անունով մի թերթ7, որում ևս, ըստ հին սովորության, պարբերաբար գրում է հոդվածներ ու առաջնորդողներ' այս անգամ արդեն նվիրված հոգեհարցության (սպիրիտիզմի)8 մի շարք առաջնակարգ հարցերին, որպիսիք են մեոելների հարությունը, հոգու անմահությունը, ահեղ դատաստանը և այլն։ Մի խոսքով' այս հիշողություններն ինձ բավականին սրտապնդեցին, այնպես որ ես ևս, իմ հերթին, ինչպես ասացի, սեղմելով նրա ձեռքը սիրալիր պատասխանեցի։