Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/14

Այս էջը հաստատված է

եզրակացություն է հանում, որ «այդպես պիտի զգային իրենց առաջին քրիստոնյաները»14: Շատ բնորոշ է Տերյանի հոգեբանության համար վերջին համեմատությունը. դա ցույց է տալիս, որ Տերյանը իր հոգեկան խառնվածքով չէր կարող զգալ ու հասկանալ պրոլետարական հեղափոխության բնույթը. կոմունիզմը նրա համար «քրիստոնեություն» է, «հավասարության իդիլիա», և սա այլ կերպ չէր էլ կարող լինել․ նա անհարազատ էր պայքարող պրոլետարիատին հոգեբանորեն, որովհետև ելել էր այլ հասարակական խավից և իր պոեզիայում ուզած չուզած պիտի հանդիսանար այդ խավի արտահայտիչը:

Այսպես էր ահա ներկա հայ բանաստեղծության ամենամեծ ներկայացուցչի հոգեբանությունը, երբ այդ ներկայացուցիչը ճգնում ու պայքարում էր հաղթական դասակարգի շարքերում—էլ ի՞նչ պիտի լիներ նրա գաճաճ աշակերտներինը այստեղ, Հայաստանում, որտեղ հեղափոխության բախումները այն հզոր թափը չունեին, ինչ որ էր Ռուսաստանում, Հեղափոխության մայր-երկրում։ Կրկնում եմ, պատճառը ո՛չ թե մեր իրականության օբյեկտիվ պայմաններն էին՝ «հող չկար»-ի իմաստով, այլ այն, որ մեր վերջին տարիների բանաստեղծության ներկայացուցիչները դուրս էին եկել մանրբուրժուական խավերից, հասարակական այն շերտից, որ հարվածներ է կրում աջից ու ձախից, որ միշտ մնում է դասակարգային բախումների СКВОЗНЯК-ում և մի ցանկություն ունի կյանքում—ունենալ մի գոլ անկյուն («Երանի՜ նրան, ով հայրենական տուն ունի հիմա Վ.Տերյան)— ուր ոչ-ոք չխանգարի իրեն, — և երազել «անբիծ սիրո», «ոսկի հեքիաթների» և նման քաղցրությունների մասին, մինչև որ մահը գա և վերջ դնի ամեն ինչին...

Եվ կան դեռ մարդիկ, որ կարծում են, թե մեր նոր բանաստեղծությունը պետք է շարունակողը լինի