Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/140

Այս էջը սրբագրված է
— Եվ, հիշեցի՜ — հիշեցի՛ Դուք կարծեմ, այսինչ֊այնի՜նչն եք, որ թերթ էր խմբագրում երբեմն...
— ճիշտ նա էր, ճիշտ նա,— շտապեց վրա բերել Հանգուցյալ Պարոնը,— բայց Դուք գիտե՜ք, բավականին փոխվել եք, պ, Չարենց,— մի քիչ նիհարել եք և մի քիչ... կարծես... լրջացել,., այսինքն' ուզում եմ ասել, որ տարիքի եք եկել, հասունացել — ո՛չ թե ուրիշ մտքով.., — Հ, իհարկե, հասկանում եմ, պարոն, այլ կերպ չէր էլ կարող լինել... Անցել են բավականին տարիներ, և Դուք էլ բավականին փոխվել եք. ծերացել եք մի քիչ, մի քիչ էլ — նիհարե՜լ ասեմ, չգիտեմ, թե դեղնե՜լ... — ճի՛շտ այդպես է, պարոն,— նորից շտապեց վրա բերել Հանգուցյալ Պարոնը. — Դուք այն ժսոէանակ դեռ պատանի էիք, համարյա պատանի, 22—23 տարեկան... — Այո, 22 — 23 տարեկա՜ն,— երազային շեշտով արձագանքեցի ես նրան' հիշելով պատանի տարիներս և մի փոքր տխրելով։ Բայց Հանգուցյալ Պարոնը շարունակեց, ցրելով հետզհետե մելամաղձոտությունս.— — Շատ ուրախ եմ Զեզ հետ հանդիպելուս, անչափ ուրախ... Ես, գիտե՜ք,— մտերմաբար նայեց նա աչքերիս և սեղմեց կրկին թևս, կարծես ես նրա քեռորդին լինեի,— ես կուզեի մի քանի տեղեկություններ ստանալ մեր թանկագին հայրենիքից — մի֊երկու տեղեկություններ... — Հ, ամենայն ուրախությամբ, ես ամբողջովին ձեր տրամադրության տակ եմ գտնվում,— շտապեցի պատասխանել, ոլատրաստակամությունս հայտնել Հանգուցյալ Պալանին, թեկուզ, ի՜նչ թաքցնեմ, բավականին զարմացա, որ մեռելները կարող են հետաքրքրվել կեն¬ դանի մնացածներով։Բայց այստեղ ինձ օգնության