Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/141

Այս էջը սրբագրված է
եկավ մորս կարծիքր, թե մեռելները երբեք չեն մոռանում կենդանի մնացածներին, միշտ կարոտում են նրանց. գիշերները դուրս են դալիս դերեզմաններից և երկա՜ր֊երկա՜ր՛, մինչև լուսաբաց, շրջում քաղաքների և գյուղերի մոտերքը. մեկ-մեկ էլ տներն էին մտնում և անդրշիրիմյան մի դառը կարոտով երկա ր-երկա ր թափառում իրենց նախկին ապրած֊ գնացած տեղերում... Հիշելով մորս, նման հարցերում միանգամայն հեղի- նակավոր, կարծիքը — ես պատրաստվեցի տալու Հանգուցյալ Պարոնին մանրամասն ոլ ՛ճշգրիտ տեղեկություններ, ինչի մասին էլ նա կամենա* ոչ այնքան հարգանքից դեպի նա, դեպի այդ Հանգուցյալ Պարոնը, որքան հարգել կամենալով մորս թանկագին հիշատակը, մանավանդ, որ կրկին մտաբերեցի նրա խոսքը, որ պետք է ոչ թե բարկանալ, կամ գարշել, այլ խղճալ մեռելներին... Այս Վերջին հիշողությունից հետո այնքան լցվեց սիրտս, որ ես համարյա արցունքոտ աչքերով նայեցի Հանգուցյալ Պարոնի դեմքին և նոր կարծես տեսա այդ դեմքի բավականին տարօրինակ առանձնահատկությունները... Ինձ հանկարծ թվաց, որ այդ դեմքի վրա բավականին ամուր ձգված դեղնակապույտ կաշին է միայն, որ գոյության ունի: Այո, ինձ այնպես թվաց, որ եթե երկ<ու> վայրկյան շարունակ նայեմ այդ դեղնակապույտ կաշուն' կհաչի նա հանկարծ, կաներևույթանա, և ես կտեսնեմ—բացեիբաց մի գանդ' դեղին ատամներով, կոտրած քթով և լայն ու դատարկ խոռոչներով աչքերի փոխարեն։ Իայց այդ վայրկյանին Հանգուցյալ Պարոնը կրկին սկսեց խոսել, և ես հնարավորություն չունեցա ստուգելու վայրկենական տպավորությունս։— — Այո, պ. Չարենց,— մի-երկու տեղեկություններ,— սկսեց Հանգուցյալ Պարոնը։— 0, եթե իմանա- 141