Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/143

Այս էջը սրբագրված է
(−− Որ ես ասո՞ւմ էի..»,— պատասխանում է կինս զայրացած. .. Այստեղ շունչ առավ Հանգուցյալ Պարոնր և լոեց։ Ինչպես տեսնում եք' Պարոնն իր վերջին նախադասությունն այնպես վերջացրեց, որ ես կարծեցի, թե դեռ չի վերկացրել, բայց դուրս եկավ, որ նա ասել էր արդեն իր ասելիքր և այժմ հաղթական, նույնիսկ խորամ անկ ժպիտը դեմքին' նայում էր ինձ և, ինչպես երևում էր սպասում էր պատասխանիս։ — — Լսեցեք Զեր կնոջը,— ամենայն լրջությամբ պատասխանեցի ես Հանգուցյալ Պարոնին։ — Բայց ես չե՞մ կարող առանց Երևանի,— համարյա լացակումած բացագանչեց Հանգուցյալը։— Ես, ինչ էլ պատահի, պիտի գնամ... լսո՞ւմ եք.— — Լսում եմ,— պատասխանեցի հանգիստ։ Շարունակեց.— — 0, Դուք չեք կարող հասկանալ, թե ի՞նչ բան է հայրենիքը և ի՞նչ է հայրենիքի կարոտը... թեկուզ, ներողություն, կարծում եմ, որ Դուք անձամբ հասկանում եք... Այդ բանին ապացույց կարող է ծառայել Զեր «Ես իմ անուշը) ... 0, ես հիացած եմ Ձեր այդ բանաստեղծությամբ, ես նույնիսկ արտատպել եմ այն իմ թերթում... Երևակայո՞լմ եք' երկու տպավորություն ես չեմ մոռանում երբեք, մեկը' Արարատյան դաշտի առավոտը, մյուսը' մի տարօրինակ հիշողություն... Դուք եղե՞լ եք էջմիածնում։ — — Այո։ — Ուրեմն դիտեք Գևորդյան ճեմարանը։ Ես դասատու էի ճեմարանում։ Երեկոներն աշակերտությունը հավաքվում էր սեղանատանը և, ընթրիքից հետո, երգում Մեր Հայրե... այսինքն «Հայր Մերը»... (Ես չեմ չափազանցնում կամ «գեղեցկացնում». Հանգուցյալ Պա֊