Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/144

Այս էջը սրբագրված է
րոնն իսկապես որ շփոթեց «Մեր Հայրենիքը» «Հայր Մերոի հետ, բայց իսկույն շտկեց։ Ընդհանրապես խնդրում եմ նկատել, որ ես այստեղ տալիս եմ սոդ պարոնի խոսքերը' համարյա տառացի ճշտությամբ)— — Այո. երգում կին «Հայր Մերը ... Շատ գեղեցիկ էր... Չեմ մոռանում... Թեկուզ այս զգացմունքը Զեզ ծիծաղելի կարող է թվալ, անգամ «հտկահեղափոխական)), բայց... Հանգուցյալ Պարոնը կրկին ԼՈ-եց։ Առհասարակ, ինչպես ես նկատեցի, Պարոնը սիրում էր իր ասելիքը վերջացնել կիսատ նախադասություններով. մի տեսակ ոճ էր գա երևի, որով նա փորձում էր ինձ պահել խորհրդավոր կի սա խոսքերի հասկանալի մշուշում։ — Ի՞նչ բայց, — հարցրի ես' նայելով Պարոնի աչքերին: — Էնպես...— ժպտաց Հանգուցյալ Պարոնը և շարունակեց.— քաղցր բան է հայրենիքը, պ. Չարենց, և ոչ մի բանով չի կարելի այն փոխարինել... Հիշում եմ' վերջին անգամ ինձ տանում էին... (Երևի «գերեզմանատուն)) պիտի ասի, մտածեցի ես րնսւղդաբար, բայց նա ասաց) — ... — Երևանից դուրս: Տանում էին փակ գրուզավիկով։ Մեզ խուզարկել էին, վերցրել էին ունեցածներս, բայց ես կարողացել էի թաքցնել իմ փոքրիկ գրչահատը, որ մինչև հիմա պահում եմ մոտս, ինչպես սրբություն... Այ, սա',— հանելով ժիլետի գրսլանից' ցույց տվեց նա ինձ մի փոքրիկ, սևացած գրչահատ ու նորից դրեց գըր֊ պանը։— Հանելով գրչահատս' ճեղքերի գրուզա վիկի բրեզենտը և ծակից նայեցի դուրս. ինչ գնով էլ լիներ' վերջին անգամ ուզում էի տեսնել Երևանը... բայց դուրսը գիշեր էր, անձրև, չէր երևում ոչինչ, բացի դիմացի պատից» Հայց — երևակայում եք — այդ վայրկյանին

144