Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/146

Այս էջը սրբագրված է

— 0 ոշ, սխալվում եք, պ. Չարենց. եգիպտական, 1*. ո՛չ թե անգլիական։ Հենց այստեղ է Ձեր գլխավոր սխալը, հենց այս կետում: Երեում է, որ Դուք չեք եղել Եգիպտոսում, թե ոչ չէիք ասի նման, ներեցեք արտահայտությանս, երեխայամիտ բան, որ, ինչպես երևում է, սովորել եք ձեր բրոշյուրներից և թերթերից... Եվ այս Հ ահա զարմանալին, այս է ահա ամենազարմանալին, թե այգ ո՛՛նց մի բուռը ժողովուրդ — նո՚ւ, մի 50 միլիոն,— կարողանում է իշխել տիեզերքի (հիշում եմ' Հանգուցյալ Պարոնը հենց «տիեզերքի» էլ ասավ, և ոչ թե աշխարհի) — տիեզերքի երեք-չորրորգի վրա... իսկ այս զարմանալի երևույթը հասկանալու համար հարկավոր է առնվազն... բոլշևիկ շլինեթ. Այո, այո, պարոն,— հենց այստեղ է ահա, այս կետում է ահա ձեր ամենամեծ սխալը, հենց այս է ահա, որ դուք շեք կարող և շեք կարողանա երբևիցե տեսնել... Եվ այս կետում է ահա բոլշևիկյան բռի բռնակալության և անգլիական լուսավոր իմպերիալիզմ ի մեջ եղած գլխավոր տարբերությունը...

  Այսպես էլ նա ասավ, այդ Հանգուցյալ Պարոնր.— <(լուսավոր իմպերիալիզմիՏ>։ Կարծեցի հանաք է անում, բայց տեսա, որ լուրջ է. նույն իսկ աչքերը վառվում էին «սրբազան ոգևորությամբ»։ Նույն այգ ոգևորությամբ Հանգուցյալը շարունակեց.—      
   — Նկարագրեմ' տեսեք։ Դուք մտնում եք Եգիպտոս, ապրում եք մի, երկու, հինգ, տասը տարի, և, երևա կա֊ յո*ւմ եք — ոշ անգլիացի եք տեսնում, ոշ անգլիական լեզու լսում, ոչ էլ անգլիական զգեստներ... Մտնում եք պետական հիմնարկները' բոլորն արաբներ են, խոսում են արաբերեն, արաբական շորերով և նիստուկացով... Միայն եթե որևէ գործ կարդացրել ուզենաք' Դուք պիտի անցնեք տվյաջ հիմնարկի առաջին վեց սենյակները,