Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/147

Այս էջը սրբագրված է

ուր Ձեզ կհանդիպեն ամեն տեսակի արաբ պաշտոնյա ներ — և յոթերորդ, ամենավերշին սենյակում միայն կհանդիպեք մի անգլիացի լակոտի, որից և կախված է Ձեր գործի կաիդադրությունր... Զարմացա, որ հենց «լակոտի» էլ ասավ Հանդուցյալ Պարոնը, բայց նա, փրփուրը բերանին, շարունակեց.— — Բայց նկատեցեք, որ նրան ևս, այդ անգլիացի լակոտին, Դուք կգտնեք ծալապատիկ նստած, ֆեսը գլխին, և նա Ձեզ հետ կխոսի ոչ թե անգլերեն, այլ արաբերեն — և Դուք նրա շիկահեր գլխից և կապույտ աշքերից միայն թերևս հասկանաք, որ գործ ունեք անգլիացու հետ և ո՛չ թե իսկական արաբի... — Խորամանկ է մտածված և վաղուց դիտենք,— ուզեցի հակաճառել Հանգուցյալին, բայց նա չթողեց.— — Այո, եթե միայն խորամանկություն եք ուզում համարել, այսինքն' բացասական մի բան, ազգային սովորությունները, մայրենի լեզուն, հարազատ նիստուկացը, այսինքն* բաներ, որ նախապայմանն են ամեն մի ազգային քաղաքակրթության և ոչ թե միջազգային բաշիբուզուկության... Այո, և սա այսպես է ամբողջ լուսավոր մարդկության համար, որի մեջ չի մտնում իհարկե, ձեր Յ՜երրդ Ինտերնացիոնալը, ձեր այսպես կոչված Կոմունիստական Ինտերնացիոնալը, որ ավելի լավ կլիներ անվանել Ռուսական նացիոնալ... Անհամբեր մի շարժում արի ես այստեղ, ուզելով հակաճառել, բայց նայեցի Հանգուցյալ Պարոնի դեմքին // հասկացա, որ դատարկ բան է հակաճառելը. զարմա¬ ցա միայն, որ մեռելներն ընդունակ են այդքան ոգևոր¬ վելու — մի հանգամանք, որ անշուշտ վրիպել էր թանկագին մորս աչքից: Այսպես թե այնպես' ես խոհեմություն համարեցի լռելը — և Հանգուցյալը շարունակեց— 147 10‘