Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/15

Այս էջը հաստատված է

Վ․ Տերյանի գրական տրադիցիաների… Միևնույնն է, եթե ասեն, որ պրոլետարիատը պետք է կրողը լինի… մանր բուրժուազիայի քաղաքական ձգտումների (որպիսիքը ի դեպս նա երբեք չի ունեցել)։—Կան էլ ասողներ, որ նորագույն բանաստեղծությունը պետք է օգտվի Վ. Տերյանի նվաճումներից, լեզվի, գրական տեխնիկայի, ոճի և նման խնդիրներում։

Աբսուրդ։ Այդպես մտածել նշանակում է մարքսիստ չլինել։ Մենք կարծում ենք, որ այստեղ ևս չպետք է մոռանալ մարքսիզմի այբուբենը։ Նյութը (կամ բովանդակությունը) բնորոշում է ձևը—содержание определяет форму—ահա մարքսիստական էսթետիկայի այբուբենի առաջին աբզացը—և սրանով ամեն ինչ ասվում է միանգամից։ Ասել, որ Տերյանի լեզվով կարելի է ժամանակակից կյանքը երգել—նշանակում է… մեր կրասնոարմեյեցին ցանկանալ հագցնել սպիտակ ձեռնոցներ, ֆրակ և բուտաֆորային կիսակոշիկներ։ Էլ չեմ խոսում նրա ռիթմի (մի բան, որ նա համարյա թե չունի), պատկերների (образы) և ոճի մասին—այս մասին ես մանրամասն կխոսեմ մի այլ անգամ, երբ նյութ կունենամ Տերյանի ստեղծագործությունը։ Իսկ այստեղ կհիշատակեմ միայն, որ նրա բոլոր գրական նվաճումները նույնքան կարող են նշանակություն ունենալ նորագույն պոեզիայի համար, որքան… նրա ստեղծագործության հոգեբանությունը… Վերջնական եզրակացություն հանելուց առաջ՝ հարկավոր է խոսել մեր ներկա բանաստեղծության «երկրորդ գծի» մասին, որի ներկայացուցիչն է Հով. Թումանյանը։ Այս մասին հետևյալ անգամ։ Անցյալ անգամ մենք ասացինք, որ բացի Վ. Տերյանի «գծից», մեր վերջին տասնամյակի բանաստեղծությունը